Հա

Այլ

21/05/2020 - 08:20

Microsoft-ը եւ OpenAI-ը նոր սուպերհամակարգիչ են մշակել

Microsoft կորպորացիան նոր սուպերհամակարգիչ է մշակել Azure ամպի հիմքով OpenAI ոչ կոմերցիոն հետազօտական կազմակերպութեան հետ համագործակցութեամբ:

«alikonline.ir» - Microsoft կորպորացիան նոր սուպերհամակարգիչ է մշակել Azure ամպի հիմքով OpenAI ոչ կոմերցիոն հետազօտական կազմակերպութեան հետ համագործակցութեամբ: Կազմակերպութեան հիմնադիրներն են Իլոն Մասկն ու Սէմ Ալթմանը: Սուպերհամակարգիչը ցուցադրւել է Microsoft Build 2020 տեխնոլոգիական համաժողովի ժամանակ. հաղորդում է BBC-ն:

Նոր սուպերհամակարգիչն աշխարհում ամենահզօր 5 սուպերհամակարգիչներից մէկն է:

Այն ստեղծւել է յատուկ AI մոդելների յաջորդ սերունդների ուսուցման համար:

Սուպերհամակարգիչն ունի աւելի քան 285 հազար պրոցեսորային միջուկ, 10 հազար գրաֆիկական պրոցեսորներ եւ վայրկեանում 400 գիգաբիթ ցանցային միացման արագութիւն: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։