Հա

Այլ

06/06/2020 - 11:20

System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի անդամներ Սերժ Թանգեանն ու Ջոն Դոլմայեանը տարակարծիք են Թրամփի վարած քաղաքականութեան հարցում

System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երկու անդամները՝ Սերժ Թանգեանը ու Ջոն Դոլմայեանը տարակարծիք են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքանութեան հարցում:

«alikonline.ir» - System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երկու անդամները՝ Սերժ Թանգեանը ու Ջոն Դոլմայեանը տարակարծիք են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքանութեան հարցում: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում  է Fox News-ը։

«Վազի՛ր Դոնի, վազիր քո բունկեր։ Հնարաւոր է՝ դու լինես ԱՄՆ առաջին նախագահը, որը դա կանի սեփական քաղաքացիների վախից»,- գրել է 52-ամեայ Թանգեանը։

«Իսկական առաջնորդը ազգին կը դիմէր յաւուր պատշաճի, եւ իսկական տղամարդն անձամբ կը հանդիպէր փողոցներում կանգնած ցուցարարների հետ։ Բայց ինչպէս միւս կոռումպացւած, ոչ ժողովրդավարական առաջնորդները, դու նոյնպէս հասկացար, որ նրանք քո մարդիկ չեն, քանի որ դու մեր նախագահը չես»,- գրել է երաժիշտը։

Երգիչը յայտարարել է, որ բողոքի ակցիաները կապւած են ոչ միայն ռասիզմի, այլեւ «ինստիտուցիոնալ անարդարութեան» հետ:

Մինչդեռ երեքշաբթի 46-ամեայ Դոլմայեանը իր հիացմունքն է յայտնել Թրամփի վարած քաղաքականութեանը՝ իր Instagram-ում տեղադրելով Թրամփի լուսանկարը եւ նրա յայտնի մէջբերումն այն մասին, որ նա «սեւամորթ հանրութեան համար աւելի շատ բան է արել, քան Աբրահամ Լինքոլնի ժամանակներից ի վեր ցանկացած նախագահ»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։