Հա

Այլ

06/06/2020 - 11:30

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների օրագիրը կարող է բացայայտել նացիստների կողմից թաքցւած գանձերի գաղտնիքը

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների օրագիրը, որը կարող է պարունակել նացիստների կողմից թաքցւած միլիարդաւոր դոլարների արժողութեամբ գանձերի գտնւելու վայրի ցուցում, քարտէզի պատճառով յայտնւել է ուշադրութեան կենտրոնում:

«alikonline.ir» - Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների օրագիրը, որը կարող է պարունակել նացիստների կողմից թաքցւած միլիարդաւոր դոլարների արժողութեամբ գանձերի գտնւելու վայրի ցուցում, քարտէզի պատճառով յայտնւել է ուշադրութեան կենտրոնում: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է FOX News-ը:

Օրագիրը գրել է «Միխաէլիս» կեղծանունով մէկը, ով SS-ի սպայ է եղել, յայտնում է լեհական լրատւական The First News (TFN) կայքը։ Դրանում նա գրում է Հենրիխ Հիմլէրի ծրագրերի մասին, ով ցանկանում էր թաքցնել պատերազմի տարիներին նացիստների կողմից գողացւած արւեստի գործերը, արտեֆակտները եւ այլ անգին հարստութիւններ: Ասում են, որ օրագրում կայ քարտէզ, որում նշւած է 11 վայր, որտեղ նացիստները թաքցրել են իրենց ունեցւածքը, այդ թւում՝ 16-րդ դարի դղեակ, որը Լեհաստանում է, Ռոզտոկի մօտակայքում:

Ենթադրւում է, որ ընդհանուր առմամբ խօսքը մի գանձի մասին է, որը կազմում է աւելի քան 30 տոննա ոսկի: Համարւում է, որ ոսկին ջրհորի յատակին է՝ Խոխբերգ անւանումով յայտնի ամրոցի տակ: TFN-ը յայտնում է, որ ոսկին միլիարդաւոր եւրոներ արժի:

Օրագիրը երկար տարիներ պահւել է Գերմանիայի Քւեդլինբուրգ քաղաքում գտնւող մասոնական օթեակում, որում ընդգրկւած էին նացիստական սպաներ, այդ թւում՝ օրագրի հեղինակ «Միխաէլիսը»։ 2019-ին օթեակը օրագիրը յանձնել է «Սիլեսեան կամուրջ» հիմնադրամին՝ «որպէս ներողութիւն Երկրորդ համաշխարհային պատերազմի համար»,- յայտնում է TFN-ը:

Ռոման Ֆուրմանեակը, ով ղեկավարում է հիմնադրամը, TFN-ին ասել է, թէ կարծում է, որ Ռոզտոկի ամրոցը օրագրում նշւած 11 գաղտնարաններից առաջինն է: «Հիմնւելով քւինդլինբուրգցիներից ստացած ուղեցոյցների վրայ՝ կարծում եմ, որ պալատի տարածքում ջրհոր եմ գտել»,- ասել է Ֆուրմանեակը:

Լեհաստանի մշակոյթի եւ ազգային ժառանգութեան նախարարութեան ներկայացուցիչ Մագդալենա Տոմաշեւսկայան ասել է, որ օրագրի բնօրինակ լինելը դեռ հաստատւած չէ:

Բացի քարտէզից, Ֆուրմանեակը նշել է, որ օրագրում կան լրացուցիչ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ նացիստները արտեֆակտները ապօրինի կերպով ստանալուց յետոյ վկաներին սպանել են եւ նրանց մարմինները նետել են ջրհորը ու պայթեցրել մուտքը:

Խոխբերգի պալատի տէրերը պատրաստւում են վերակառուցել շէնքը: Վերականգնման աշխատանքների մեկնարկի հետ մէկտեղ կը որոնւի նաեւ թաղւած ջրհորը, նշում է TFN-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։