Հա

Այլ

07/06/2020 - 14:05

Ի՞նչ ասելիք ունի Հայաստանը տիեզերական բնագաւառում

Թիւր կարծիք կայ, որ տիեզերական գործունէութեամբ զբաղւում են միայն հզօր եւ խոշոր պետութիւնները: Այսօր շատ երկրներ զբաղւում են այդ գործունէութեամբ,ներառեալ մեր հարեւան երկրները: Իսկ օրինակ աֆրիկեան երկրներում ստեղծւած տիեզերական գործակալութիւններից շատերը ստեղծւել են վերջին տասը տարւայ ընթացքում: Ի դէպ, այդ երկրների մեծ մասում շնչին ընկնող ՀՆԱ-ն շատ աւելի ցածր է, քան Հայաստանում:

«alikonline.ir» - Թիւր կարծիք կայ, որ տիեզերական գործունէութեամբ զբաղւում են միայն հզօր եւ խոշոր պետութիւնները: Այսօր շատ երկրներ զբաղւում են այդ գործունէութեամբ,ներառեալ մեր հարեւան երկրները: Իսկ օրինակ աֆրիկեան երկրներում ստեղծւած տիեզերական գործակալութիւններից շատերը ստեղծւել են վերջին տասը տարւայ ընթացքում: Ի դէպ, այդ երկրների մեծ մասում շնչին ընկնող ՀՆԱ-ն շատ աւելի ցածր է, քան Հայաստանում: Տիեզերական տնտեսութիւնը կայուն աճ է ապահովում եւ չի տատանւել նոյնիսկ ճգնաժամերի ընթացքում: Տիեզերական գործունէութիւնից ստացած օգուտները, ինչպէս նշում են մասնագէտները, մեծ են:

Տիեզերական գործունէութիւնը միայն հրթիռ նախագծելը եւ տիեզերք ուղարկելը չէ: Panorama.am-ի հետ զրոյցում ասաց «ԱՅԱՍ» տիեզերական ընկերութեան ՀԿ անդամ, ճարտարագէտ Տիգրան Շահվերդեանը: Ի դէպ, նա նաեւ որը զբաղւել է տիեզերական ֆիզիկայով եւ մասնակցել է լուսագնացի նախագծման աշխատանքներին:

Նրա եւ կազմակերպութեան այլ անդամների կարծիքով Հայաստանը կարող է մեծ օգուտներ քաղել տիեզերական գործունէութիւնից զարգացնելով ենթակառուցւածքներն ու մարդկային կապիտալը մի քանի ենթաբնագաւառներում, օրինակ՝ նանոարբայնակների ու բարձրմթնոլորտային հարթակների նախագծում եւ կիրառում, երկրադիտական պատկերների մշակում, իսկ միջնաժամկէտ հորիզոնում՝ միկրոարբայկաների, փոքր հրթիռների, տարատեսակ տիեզերական ռոբոտների նախագծում եւ կիրառում: Նրա խօսքով՝ տիեզերական ռոբոտների տեսակներից մէկը դա ուղեծրային սպասարկող արբանեակ-ռոբոտներն են, որոնք կարող են սպասարկել Երկրի ուղեծրում գտնւող արբանեակներին, ինչպէս նաեւ օգտագործւել տիեզերական բեկորները կամ այսպէս կոչւած «տիեզերական աղբը» մաքրելու համար:

Նրա խօսքով ՝ հնարաւոր է ռոբոտաշինութեան եւ տիեզերական ուսումնասիրութեան ոլորտային աշխատանքները համադրելով ստեղծել նորոյթ, որը պիտանի գործ կը լինի, օրինակ՝ տիրեզերական աղբը մաքրելու առումով:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «տիեզերական աղբը»:

«1957 թ.-ից սկսած մեր քաղաքակրթութիւնը շատ արբանեակներ է բաց թողնում տիեզերք: Արդիւնքում՝ երկրի ուղեծրի վրայ մնում են բազմաթիւ արբանեակների կամ հրթիռների մասեր, որոնք իրենցից մեծ վտանգ են ներկայացնում: Նրանք շատ մեծ արագութեամբ են շարժւում՝ 8կմ/վրկ ցածր ուղեծրի դէպքում, սա ահռելի արագութիւն է, որը վտանգում է այսօրւայ գործող տիեզերական ենթակառուցւածքներն ու գործող արբանեակնների կեանքը»,- ասաց Շահվերդեանը:

Նրա խօսքով ՝ խնդիրը նրանում է, որ մեծ բեկորները, որոնք 10 սմ-ից մեծ են, հնարաւոր է Երկրից գրանցել եւ հետեւել դրանց շարժին: Սակայն դրանցից փոքր բեկորները Երկրից գրանցելը շատ աւելի բարդ է գոյութիւն ունեցող տեխնիկական միջոցներով:

«Եթէ այդ փոքր մասնիկը բախւում է արբանեակին, կարող է նոյնիսկ կանգնեցնել նրա աշխատանքը, քանի որ մեծ արագութեամբ են շարժւում եւ կարող են վնասել սարքի կրիտիկական ենթահամակարգերը»,- մանրամասնեց երիտասարդ մասնագէտն ու յաւելեց.

«Մարդածին փոքր բեկորները հիմնականում առաջանում են մեծ կտորների պայթիւններից կամ բախումներից: Այդ պատճառով շատ կարեւոր է երկարացնել աշխատող արբանեակների կեանքը եւ կեանքի վերջում հեռացնել նրանց ուղեծրից»:

Սա գլոբալ խնդիր է, որի մասին մտորում են աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանում եւս հնարաւոր է ստեղծել այս ուղղութեամբ զբաղւող մասնագէտների խումբ, որոնք նոր ասելիք ունենք այս զարգացող բնագաւառում: Տիգրան Շահվերդեանի դիտարկմամբ՝ տիեզերական արբանեակների կեանքը երկարացնելու տարբերակներ կան: Այս տարի ամերիկեան MEV-1 ուղեծրային սպասարկող արբանեակը առաջին անգամ յաջողութեամբ կցւեց այլ արբանեակի եւ յետ բերեց նրան աշխատանքային ուղեծիր: Կանխատեսւում է, որ այդպիսով արբանեակը կը ծառայի եւս հինգ տարի:

«Եթէ այդ փոքր մասնիկը բախւում է արբանեակին, կարող է նոյնիսկ կանգնեցնել նրա աշխատանքը, քանի որ մեծ արագութեամբ են շարժւում եւ կարող են վնասել սարքի կրիտիկական ենթահամակարգերը»,- մանրամասնեց երիտասարդ մասնագէտը:

Մարդածին փոքր բեկորները հիմնականում առաջանում են մեծ կտորների պայթիւններից կամ բախումներից: Այդ պատճառով շատ կարեւոր է երկարացնել աշխատող արբանեակների կեանքը եւ կեանքի վերջում հեռացնել նրանց ուղեծրից:

Առհասարակ աշխարհում ուսումնասիրւում է տիեզերքի մանր աղբը հաւաքելու տարբերակներ եւս, մասնաւորապէս՝ տիեզերքում ցանցեր բացել համեմատաբար մանր բեկորները հաւաքելու համար:

Մասնագէտի կարծիքով՝ Հայաստանում նոյնպէս հնարաւոր է զբաղւել տիեզերական գործունէութեամբ, ստեղծել տիեզերական կիրառութեան ենթահամակարգեր եւ ծառայութիւններ ու դրանք արտահանել:

Նման հնարաւորութիւններ Հայաստանում կան՝ կայ ստեղծարար միտք եւ աշխարհին նոր տեխնոլոգիաներով ու ապրանքներով ներկայանալու ցանկութիւն: Այստեղ մնում է պետական ծրագրի ու քաղաքական կամքի առկայութիւնը...

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։