Հա

Այլ

07/06/2020 - 14:10

Որքա՞ն է իրերին դիպչելիս կորոնավիրուսով վարակւելու հաւանականութիւնը

Կորոնավիրուսն առաւել յաճախ փոխանցւում է օդով եւ հիւանդ մարդու հետ զրուցելիս: Իսկ իրերին դիպչելիս վարակւելու հաւանականութիւնը շատ ցածր է, պարզել են Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման չինական կենտրոնի մասնագէտները:

«alikonline.ir» - Կորոնավիրուսն առաւել յաճախ փոխանցւում է օդով եւ հիւանդ մարդու հետ զրուցելիս: Իսկ իրերին դիպչելիս վարակւելու հաւանականութիւնը շատ ցածր է, պարզել են Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման չինական կենտրոնի մասնագէտները: Այս մասին գրում է News.am-ը:

Ըստ The Daily Mail-ի՝ վարակւածներն ամէն ժամ միլիոնաւոր վիրուսային մասնիկներ են արտաշնչում: Ընդ որում, նոյնիսկ նրանք, ովքեր COVID-19-ի որեւէ ախտանիշ չունեն, վտանգաւոր են ուրիշների համար:

Միեւնոյն ժամանակ, որեւէ մակերեսի հետ շփման միջոցով վարակման հաւանականութիւնը այնքան բարձր չէր, որքան նախկինում կարծում էին: Վարակւած մարդկանց կողմից արտաշնչւած օդում մօտ 3 անգամ աւելի շատ վիրուսային մասնիկներ կան, քան նրանց հետ շփւած առարկաների մակերեսին:

Ուսումնասիրութեան հեղինակները կարծում են, որ պարտադիր դիմակների ռեժիմի ներդրումը կարող է կորոնավիրուսային վարակի տարածման դէմ պայքարի հիմնական միջոցը լինել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։