Հա

Այլ

09/06/2020 - 12:30

«Կորոնավիրուսը բոլորովին էլ վերջին համավարակը չէ»․ գիտնականներ

Մարդիկ «իդեալական պայմաններ» են ստեղծել, որպէսզի վայրի բնութիւնից հիւանդութիւնները փոխանցւեն մարդուն եւ մեծ արագութեամբ տարածւեն ամբողջ աշխարհով։ Այսպիսի կարծիք են յայտնել University of Liverpool-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները։

«alikonline.ir» - Մարդիկ «իդեալական պայմաններ» են ստեղծել, որպէսզի վայրի բնութիւնից հիւանդութիւնները փոխանցւեն մարդուն եւ մեծ արագութեամբ տարածւեն ամբողջ աշխարհով։ Այսպիսի կարծիք են յայտնել University of Liverpool-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները։

Ըստ News.am-ի՝ ինչպէս յայտնում է BBC-ին, էկոհամակարգերին մարդկանց միջամտութիւնը, օրինակ, անտառահատումը արագացնում է այդ վտանգաւոր գործընթացները, նախազգուշացնում են գիտնականները։

Նրանք փորձել են հասկանալ, թէ ինչպէս եւ որտեղ են յայտնւում նոր հիւանդութիւնները, ինչպէս նաեւ մշակեն համակարգ, որը կը կարողանայ կանխագուշակել, թէ վայրի բնութեան ինչ հիւանդութիւններ են առաւելագոյն վտանգ ներկայացնում մարդկանց համար։

«Վերջին 20 տարիներին մենք բախւել ենք 6 լուրջ սպառնալիքների՝ SARS, MERS, Էբոլա, թռչնագրիպ եւ խոզի գրիպ,- BBC News-ին տւած հարցազրոյցում ասել է Լիւերպուլի համալսարանի պրոֆեսոր Մեթիու Բէյլիսը,- Մենք խուսափեցինք 5 փամփուշտից, բայց վեցերորդը մեզ հասաւ: Եւ սա բոլորովին էլ վերջին համավարակը չէ, որին մենք բախւելու ենք: Հետեւաբար, մենք պէտք է աւելի ուշադիր լինենք վայրի բնութեան մէջ հիւանդութիւնների հանդէպ»։

Իր գործընկերների հետ միասին Բէյլիսը մշակել է համակարգ, որը վերլուծում է յայտնի հիւանդութիւնների մասին լայնածաւալ տեղեկատւութիւնը եւ պարզում է, թէ դրանցից որոնք կարող են վտանգ ներկայացնել մարդկութեան համար։ Գիտութեանը յայտնի հազարաւոր մանրէների, մակաբոյծների եւ վիրուսների շարքում համակարգը նոյնականացնում է նրանց, որոնք կարող են վտանգաւոր լինել մեզ համար։ Յայտնաբերելով պոտենցիալ վտանգաւոր պաթոգենը՝ կարելի կը լինի ուժերը ուղղել դրա ուսումնասիրմանը եւ կանխարգելմանն ու բուժման որոնմանը դեռեւս մինչ այդ պաթոգենի հետեւանքով համավարակ կը սկսւի։

Հետազօտողները յուսով են, որ իրենց կողմից մշակւած համակարգը կօգնի առաւել արդիւնաւէտ բաշխել տարատեսակ հիւանդութիւնների ուսումնասիրման համար միջոցները եւ դրանով իսկ կանխել ապագայ համաճարակները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։