Հա

Այլ

10/06/2020 - 11:10

COVID-19 վարակակիրները, որոնք շուն կամ կատու են պահում, ախտանշաններ չեն ունենում

Տնային կենդանիներ` մասնաւորապէս շուն կամ կատու ունեցողները մեծ մասամբ թեթեւ կամ առանց ախտանշանների են հիւանդանում նոր տիպի կորոնավիրուսով: Այսպիսի յայտարարութիւն է արել լեհ բժիշկ Սաբինա Օլեքս-Կոնդորը, որն աշխատում է Մադրիդի հիւանդանոցներից մէկում:

«alikonline.ir» - Տնային կենդանիներ` մասնաւորապէս շուն կամ կատու ունեցողները մեծ մասամբ թեթեւ կամ առանց ախտանշանների են հիւանդանում նոր տիպի կորոնավիրուսով: Այսպիսի յայտարարութիւն է արել լեհ բժիշկ Սաբինա Օլեքս-Կոնդորը, որն աշխատում է Մադրիդի հիւանդանոցներից մէկում. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է med.obozrevatel.com-ը:

Բժշկի կարծիքը հիմնւած է 100 պացիենտից կազմւած խմբում կատարւած ուսումասիրութեան վրայ: Սաբինա Օլեքս-Կոնդորը ենթադրում է, որ կենդանիների մազի, թքի, արտաթորանքների հետ մշտական շփումն ուժեղացնում է դրանց տէրերի իմունիտետը տարբեր պաթոգենների նկատմամբ:

«Հարցը հետագայ քննարկման կարիք ունի, սակայն ենթադրութիւն կայ, որ կարող ենք գործ ունենալ աւելի ուժեղ իմունիտետի եւ աւելի արդիւնաւէտ գործող իմունային համակարգի հետ ընտանի կենդանիներին բնորոշ կորոնավիրուսների հետ շփման պատճառով»,-  նշել է բժիշկը:

Նա նման միտում նկատել է նաեւ բժիշկների շրջանում, մասնաւորապէս` նրանց, ովքեր տանը կատու են պահում:

Կենդանիների սիրահարների` կորոնավիրուսի նկատմամբ կայունութեան բացատրութիւններից մէկի համաձայն`խաչաձեւ ազդեցութիւն է տեղի ունենում: «Յայտնի է, որ, օրինակ, կատուներն ունեն կատւային կորոնավիրուս, որից մարդիկ չեն վարակւում: Հնարաւոր է, որ մարդկանց օրգանիզմում, որոնք ամենօրեայ սերտ շփում ունեն կատուների հետ, կարող են ձեւաւորւած լինել հակամարմիններ կատւի կորոնավիրուսի դէմ, եւ այդ հակամարմիններն էլ կարող են ոչնչացնել մարդու վիրուսը: Դա կոչւում է խաչաձեւ ազդեցութիւն եւ գոյութիւն ունի բնութեան մէջ: Անշուշտ, իմ ենթադրութիւնները հաստատելու համար հարկաւոր են աւելի խորը հետազօտութիւններ ու վիճակագրութիւն»,- նշել է բժիշկը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։