Հա

Այլ

14/06/2020 - 10:10

Նշւել են կորոնավիրուսի թաքնւած ախտանիշները

Կորոնավիրուսի կրողները, որոնց յաճախ անւանում են ասիմպտոմ, կարող են չնկատել թոքերի ծաւալի կրճատումը եւ երիկամների ֆունկցիայի վատթարացումը:

«alikonline.i» - Կորոնավիրուսի կրողները, որոնց յաճախ անւանում են ասիմպտոմ, կարող են չնկատել թոքերի ծաւալի կրճատումը եւ երիկամների ֆունկցիայի վատթարացումը: Ըստ News.am-ի՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին յայտնել է Ջորջ Մէյսոնի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր, կենսաբանական գիտութիւնների դոկտոր Անչա Բարանովան:

«Ասիմպտոմնիկները հիմնականում երիտասարդներն են, եւ նրանք բժիշկների ուշադրութեան կենտրոնում չեն յայտնւում: Նրանք կարող են բժշկի մօտ յայտնւել այլ պատճառով: Օրինակ՝ անհրաժեշտ է ստուգել ենթաստամոքսային գեղձը, եւ նրան համակարգչային տոմոգրաֆիա են կատարում, բայց պարզւում է, որ մարդու թոքերն են ախտահարւած: Այս ամէնը հնարաւոր է պարզել նաեւ առանց տոմոգրաֆիայի, եթէ ստերեոչափի միջոցով ստուգւեն թոքերի չափերը: Եթէ այն սկսել է փոքրանալ, ապա, հնարաւոր է, խօսքը կորոնավիրուսի մասին է»,- ասել է Բարանովան:

Նրա խօսքով՝ ստերեոչափը օգտակար կը լինէր, եթէ մինչեւ համավարակը բոլորը անցնէին նման չափումներ եւ թոքերի ծաւալը համեմատելու հնարաւորութիւն լինէր: «Եթէ COVID-19-ի ձեր թեստը դրական է, բայց ախտանիշներ չունէք, ապա անհրաժեշտ է կատարել տոմոգրաֆիա եւ տեսնել, թէ թոքերն ինչ վիճակում են»,- խորհուրդ է տւել կենսաբանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։