Հա

Այլ

21/06/2020 - 08:10

«Հրէ օղակ»` արեւի անսովոր խաւարում` այսօր

Կիրակի` յունիսի 21-ին, մոլորակի մի շարք տարածքներից հնարաւոր կը լինի դիտարկել երկնային անսովոր երեւոյթ` արեւի օղակաձեւ խաւարում: Երբեմն այն անւանում են «հրէ օղակ»:

«alikonline.ir» - Կիրակի` յունիսի 21-ին, մոլորակի մի շարք տարածքներից հնարաւոր կը լինի դիտարկել երկնային անսովոր երեւոյթ` արեւի օղակաձեւ խաւարում: Երբեմն այն անւանում են «հրէ օղակ»:

Խաւարումը մասնակի կը լինի, քանի որ Լուսինը, անցնելով Արեգակի սկաւառակի առջեւով, այն կը ծածկի 99.4 տոկոսով` ազատ թողնելով սկաւառակի եզրագիծը: Դա էլ կը ստեղծի «հրէ օղակ»-ը:

Խաւարումը կը տեւի ընդամենը 38 վայրկեան:

Դիտարկման առումով ամենալաւ դիրքում կը լինեն Կենտրոնական եւ Արեւելեան Աֆրիկայի երկրների, Օմանի, Եմէնի, Հնդկաստանի հիւսիսի, Չինաստանի եւ Ճապոնիայի բնակիչները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։