Հա

Այլ

23/06/2020 - 10:00

Յայտնի են ամենախորը եւ ամենաաղի ովկիանոսները

Համաշխարհային ովկիանոսը դեռեւս աւելի վատ է ուսումնասիրւած, քան երկրամերձ տիեզերական տարածքը, սակայն գիտնականները աշխատում են գիտութեան մէջ առկայ բացը լրացնելու ուղղութեամբ:

«alikonline.ir» - Համաշխարհային ովկիանոսը դեռեւս աւելի վատ է ուսումնասիրւած, քան երկրամերձ տիեզերական տարածքը, սակայն գիտնականները աշխատում են գիտութեան մէջ առկայ բացը լրացնելու ուղղութեամբ: Նոր ուսումնասիրութիւնները, որոնք կատարւում են ամբողջ աշխարհում, ուղղւած են ովկիանոսի յատակի, ինչպէս նաեւ խորքում գտնւող տարբեր հանելուկների ուսումնասիրմանը: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է Planet-Today-ը:

Հարցը, որը անհանգստացնում է շատ հետաքրքրասէր մարդկանց, այն է, թէ որ ովկիանոսն է ամենախորը: Նորագոյն հետազօտութիւնները ցոյյց են տալիս, որ մինչեւ երեքուկէս կիլոմետր խորութեամբ ովկիանոսի յատակը ծածկւած է հիմնականում փափուկ տիղմի կուտակումներով, իսկ աւելի խորը տեղերում կարելի է յայտնաբերել կաւէ կուտակումներ: Ովկիանոսի այս կամ այն հատւածի խորութիւնը արագ որոշելու համար օգտագործւում է չափման ձայնային մեթոդը, որը հիմնւած է էխոլոկացիայի վրայ։

Նման չափումները թոյլ են տւել հաշւարկել Երկրի բոլոր ովկիանոսների միջին խորութիւնները: Առաջատարը Խաղաղ ովկիանոսն է, որի խորութիւնը կազմում է միջինը 4.3 կմ: Երկրորդ տեղում Հնդկական ովկիանոսն է՝ 3.95 կմ միջին խորութեամբ, իսկ երրորդ տեղում՝ Ատլանտեան ովկիանոսը, որը շատ քիչ է յետ մնում (միջին խորությունը 3.9 կմ):

Իսկ Ատլանտեան ովկիանոսը ամենաաղին է մեր մոլորակի վրայ: Դրա աղիութիւնը կազմում է 35.4 տոկոս, ինչը զգալիօրէն աւելի բարձր է, քան Երկրի վրայ այլ ովկիանոսների ցուցանիշները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։