Հա

Այլ

23/06/2020 - 12:10

«Դիաբետը կարելի է կանխատեսել մանկական տարիքից». Գիտնականներ

Մարդու մօտ 2-րդ տիպի դիաբետի զարգացման հաւանականութիւնը կարելի է կանխատեսել դեռեւս մանկական տարիքում, պնդում են Բրիսթոլի համալսարանի գիտնականները:

«alikonline.ir» - Մարդու մօտ 2-րդ տիպի դիաբետի զարգացման հաւանականութիւնը կարելի է կանխատեսել դեռեւս մանկական տարիքում, պնդում են Բրիսթոլի համալսարանի գիտնականները: Գրում է News.am-ը:

Գիտնականներն առաջարկում են վերլուծել երեխայի նիւթափոխանակութեան ցուցանիշները, յայտնում է ՏԱՍՍ-ը: Նրանք հետազօտել են գրեթէ 4 հազար երեխաների եւ տարբեր տարիքի երիտասարդների արեան նմուշները: Առաջին անգամ արիւնը վերցւել է 90-ական թւականներին (այդ ժամանակ նրանք 8, 16, 18 եւ 25 տարեկան էին, ոչ մէկի մօտ դիաբետի նշաններ չեն եղել), իսկ վերջին անգամ՝ բոլորովին վերջերս:

Գիտնականների խօսքով՝ գնահատման իւրայատուկ մեթոդիկայի շնորհիւ հնարաւոր է 2-րդ տիպի դիաբետի զարգացումը կանխատեսել առաջին ախտանիշների յայտնւելուց մի քանի տասնեակ տարի առաջ: Մարդու նիւթափոխանակութեան պատկերը կարող է ցոյց տալ ախտածին պրոցեսների, շաքարի եւ ինսուլինի բարձրացման հանդէպ օրգանիզմի անհատական ընկալունակութիւնը: Այս տեղեկութիւնն անչափ արժէքաւոր է, քանի որ մեծ ռիսկի մասին հասկանալը մարդուն հնարաւորութիւն է տալիս կենսակերպը փոխել դեռեւս մանկական տարիքում՝ դրանով նւազեցնելով հետագայում դիաբետի զարգացման հաւանականութիւնը:

Դիաբետը մահւան ամենատարածւած պատճառների ցանկում 7-րդն է: Ըստ վիճակագրութեան՝ աշխարհում կայ դիաբետով աւելի քան 420 մլն մարդ, իսկ նրանցից շուրջ 90 տոկոսի մօտ ախտորոշւած է 2-րդ տիպի շաքարային դիաբետ: Մասնագէտների խօսքով՝ հիւանդութիւնը երիտասարդանում է՝ առնչւելով կրտսեր տարիքային խմբին: Աւելին՝ իւրաքանչիւր երկրորդ դիաբետիկը իր հիւանդութեան մասին չի կասկածում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։