Հա

Այլ

30/06/2020 - 08:00

TikTok-ին անւանել են լրտես ծառայութիւն եւ մեղադրել տւեալները հաւաքելու մէջ

TikTok յայտնի սոցցանցն անւանել են լրտես ծառայութիւն եւ մեղադրել տւեալները հաւաքելու մէջ: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտում է Rozetked-ը՝ յղում անելով Reddit-ի օգտատէրերից մէկին:

«alikonline.ir» - TikTok յայտնի սոցցանցն անւանել են լրտես ծառայութիւն եւ մեղադրել տւեալները հաւաքելու մէջ: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտում է Rozetked-ը՝ յղում անելով Reddit-ի օգտատէրերից մէկին:

Օգտատէրը ներկայացել է որպէս ծրագրաւորող: Նա յայտարարել է, որ սոցցանցի աշխատանքի հետազօտութիւն է անցկացրել եւ պարզել, որ այն զբաղւում է տւեալների հաւաքագրմամբ: Բացի այդ, նրա խօսքով, սոցցանցը կարող է տւեալներ ստանալ օգտատիրոջ գտնւելու վայրի մասին:

Նա նաեւ յայտնել է, որ ուսումնասիրել է Facebook-ի, Twitter-ի, Instagram-ի եւ Reddit-ի աշխատանքը, եւ դրանից ոչ մէկը, նրա խօսքով, տւեալներ չի հաւաքում նման մեծ քանակութեամբ, ինչպէս TikTok-ը:

TikTok-ը ստեղծւել է 2017 թւականին, մշակողը չինական ByteDance ընկերութիւնն է: Յաւելւածից հիմնականում օգտւում են դեռահասները: Մեծ մասը յաւելւածն օգտագործում է կարճ հումորային տեսանիւթեր նկարելու համար:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։