Բոտսվանայի հիւսիսային հատւածում մէկ ամիսւայ ընթացքում անյայտ պատճառով աւելի քան 350 փիղ է սատկել:
«alikonline.ir» - Բոտսվանայի հիւսիսային հատւածում մէկ ամիսւայ ընթացքում անյայտ պատճառով աւելի քան 350 փիղ է սատկել: Ըստ Tert.am-ի՝ գրում է The Guardian պարբերականը։
Նշւում է, որ մայիսի երկրորդ կէսին սատկել է 169 փիղ, իսկ յունիսի կէսերին նրանց թիւը գրեթէ կրկնապատկւել է։ Գիտնականները տեղի ունեցածը «բնապահպանական աղէտ» են անւանում։
«Նման մասշտաբով զանգւածային ոչնչացում շատ վաղուց չէր եղել»,- յայտարարել է բրիտանական «Փրկութեան ազգային պարկ» բարեգործական կազմակերպութեան բնութեան պահպանութեան գծով տնօրէն Նայլ Մաքքանը:
Տեղի բնակիչները յայտնում են, որ փղերի մարմինների կէսից աւելին յայտնաբերւել է ոչ մեծ խորութեան ջրային տարածութիւնների մօտ։
Գիտնականները կենդանիների մահւան երկու հնարաւոր պատճառ են դիտարկում՝ թունաւորում կամ անյայտ պաթոգեն։ Սակայն վերջնական եզրակացութիւնն արւելու է նմուշների ստուգումից յետոյ։ Որպէս մահւան պատճառ գիտնականները նշել են նաեւ COVID-19-ը, սակայն այդ ենթադրութիւնը քիչ հաւանական են համարել։