Հա

Այլ

06/07/2020 - 12:10

Կարո՞ղ են արդեօք բանդանաները փոխարինել բժշկական դիմակները

COVID-19-ից պաշտպանւելու համար բազմաթիւ մարդիկ կրում են յատուկ բժշկական դիմակներ, ոչ թէ ինքնաշէն, այդ թւում՝ բանդանաներ եւ շարֆեր, որոնք փաթաթում են դէմքին։

«alikonline.ir» - COVID-19-ից պաշտպանւելու համար բազմաթիւ մարդիկ կրում են յատուկ բժշկական դիմակներ, ոչ թէ ինքնաշէն, այդ թւում՝ բանդանաներ եւ շարֆեր, որոնք փաթաթում են դէմքին։ Florida Atlantic University-ից գիտնականները որոշել են պարզել, թէ դրանցից որոնք են իսկապէս արդիւնաւէտ վարակը կանխարգելելու հարցում։

Ըստ News.am-ի` Click Orlando-ն գրում է, որ գիտնականներն իմիտացրել են մանեկենի հազն ու փռշտոցը, որը կրել է տարբեր տիպի ինքնաշէն դիմակներ, եւ լազերի օգնութեամբ պարզել օդում կաթիլների թռիչքի հեռաւորութիւնը։ Պարզւել է, եթէ մանեկենն առհասարակ չի կրում դիմակ, այդ մասնիկները տարածւում են մինչեւ 3 մետր հեռաւորութեան վրայ։

Բանդանայի տակից կաթիլները թռել են մինչեւ կէս մետր հեռաւորութեան վրայ, իսկ բամբակէ թաշկինակը կրճատել է այդ հեռաւորութիւնն ընդամենը մինչեւ 50 սանտիմետր։ Լաւ են պաշտպանել կոնուսի տեսքով դիմակները, որոնց դէպքում հեռաւորութիւնը կրճատւել է մինչեւ 20 սանտիմետր։ Վերջապէս, կարած մգդակած կտորից դիմակները կրճատել են կաթիլների թռիչքի ուղին մինչեւ 6.3 սանտիմետր. պարզւել է, որ ինքնաշէն դիմակների շրջանում դա լաւագոյն տեսակն է։ Այդ պատճառով հնարաւորութեան դէպքում խորհուրդ է տրւում կրել հէնց դրանք, իսկ բանդանաներից, որոնք գործնականում չեն ապահովում անհրաժեշտ պաշտպանութիւն, խորհուրդ է տրւում հրաժարւել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։