Հա

Այլ

12/07/2020 - 12:35

Գիտնականները նշել են, թէ ինչպէս է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրայ

Կորոնավիրուսի հետեւանքով վնասւում են ոչ միայն թոքերը, այլեւ երիկամները, լեարդը, սիրտը, գլխուղեղը, նեարդային համակարգը, մաշկը եւ մարսողական համակարգը:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի հետեւանքով վնասւում են ոչ միայն թոքերը, այլեւ երիկամները, լեարդը, սիրտը, գլխուղեղը, նեարդային համակարգը, մաշկը եւ մարսողական համակարգը: CNN-ի փոխանցմամբ՝ նման եզրայանգման են եկել Նիւ Եօրքի Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները: Գրում է Tert.am-ը:

Նրանք համապատասխան զեկոյց են կազմել՝ վերլուծելով «Քովիդ-19»-ով վարակւած հիւանդների տւեալները: Նշւում է, որ նիւեօրքեան այս կենտրոնը լի էր կորոնավիրուսով վարակւած հիւանդներով գարնան ամիսներին: Գիտնականներն ուսումնասիրել են ոչ միայն իրենց մօտ բուժւողների, այլեւ այլ կենտրոններից ստացւած տւեալները:

Ուսումնասիրութեան արդիւնքում նրանց ստացած պատկերը ցոյց է տալիս, որ կորոնավիրուսը յարձակւում է մարդու օրգանիզմի գրեթէ բոլոր խոշոր համակարգերի վրայ՝ ուղղակիօրէն վնասելով օրգանները՝ յանգեցնելով արիւնատար անօթների խցանման, սրտխփոցների ռիթմի խանգարման, երիկամների աշխատանքի դժւարացման եւ մաշկի ցանաւորման: Վիրուսն առաջացնում է գլխացաւեր, թուլութիւն, մկանային ցաւ, ստամոքսի ցաւ, որոնք ուղեկցւում են հազով եւ ջերմութեան բարձրացմամբ:

Կոլումբիայի համալսարանի սրտաբան Աքրիտի Գուպտան նշում է, որ բժիշկները պէտք է կորոնավիրուսը դիտարկեն որպէս բազմակողմանի հիւանդութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։