Հա

Այլ

18/07/2020 - 11:40

Գիտնականները կոչ են անում կորոնավիրուսով վարակել կամաւորներին՝ պատւաստանիւթերի մշակումն արագացնելու համար

Աւելի քան 100 առաջատար գիտնականներ, այդ թւում՝ 15 Նոբէլեան դափնեկիրներ, բաց նամակ են գրել՝ կոչ անելով կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթերի կլինիկական փորձարկումներին մասնակցող կամաւորներին ենթարկւել պաթոգենի ազդեցութեանը։ Դա զգալիօրէն կարագացնի պատւաստանիւթի մշակումը, վստահ են գիտնականները:

«alikonline.ir» - Աւելի քան 100 առաջատար գիտնականներ, այդ թւում՝ 15 Նոբէլեան դափնեկիրներ, բաց նամակ են գրել՝ կոչ անելով կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթերի կլինիկական փորձարկումներին մասնակցող կամաւորներին ենթարկւել պաթոգենի ազդեցութեանը։ Դա զգալիօրէն կարագացնի պատւաստանիւթի մշակումը, վստահ են գիտնականները: Գէում է News.am-ը:

Medportal-ը պատմում է, որ նամակը հասցէագրւած է ԱՄՆ Առողջապահութեան ազգային ինստիտուտի (NIH) տնօրէն Ֆրենսիս Քոլինզին: Իրենց ուղերձում գիտնականներն ասում են, որ փորձարկումներում, որտեղ կամաւորները կենթարկւեն պաթոգենի ազդեցութեանը, զգալիօրէն կարագացնեն պատւաստանիւթերի արդիւնաւէտութեան եւ անվտանգութեան հետազօտութիւնները: Նամակը ստորագրել են նաեւ հետազօտութիւններին մասնակցող 2000 ​​կամաւորներ:

Նամակի հեղինակների խօսքերով՝ ներկայ պայմաններում կորոնավիրուսով կամաւորների կանխամտածւած վարակումը չի խախտում կլինիկական փորձարկումների էթիկան, քանի որ աշխարհի տարբեր երկրներում առկայ է հիւանդացութեան մակարդակի նւազում, եւ գիտական ​​հանրութիւնը ժամանակ չունի սպասելու, որ կամաւորները վարակւեն բնական պայմաններում:

Այս ամէնը, ըստ գիտնականների, յատկապէս կարեւոր է համավարակի «երկրորդ ալիքի» նախաշեմին, որը կանխատեսում են բազմաթիւ համաճարակաբաններ: Զանգւածային օգտագործման համար պատւաստանիւթի օպերատիւ մշակումից օգուտը գերազանցում է հետազօտութեան այս մեթոդի բոլոր ուղեկցող ռիսկերին:

Գիտնականները յիշեցրել են, որ կամաւորների կանխամտածւած վարակումը արդէն բազմիցս օգտագործւել է այլ վտանգաւոր վարակների դէմ պայքարում, օրինակ՝ մալարիայի, տիֆի եւ գրիպի դէմ պատւաստանիւթեր մշակելիս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։