Հա

Այլ

28/07/2020 - 09:50

Երկիր մոլորակին ֆուտբոլի դաշտի մեծութեամբ աստերոիդ է մօտենում

ԱՄՆ Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութիւնը՝ ՆԱՍԱ-ն, զգուշացրել է Երկիր մոլորակին 84-190 մետր տրամաչափով (որը համադրելի է ֆուտբելի դաշտի չափերի հետ-ԽՄԲ.) աստերոիդ մօտենալու մասին:

«alikonline.ir» - ԱՄՆ Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութիւնը՝ ՆԱՍԱ-ն, զգուշացրել է Երկիր մոլորակին 84-190 մետր տրամաչափով (որը համադրելի է ֆուտբելի դաշտի չափերի հետ-ԽՄԲ.) աստերոիդ մօտենալու մասին: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ»-ը:

Գործակալութեան տւեալներով՝ աստերոիդը, որը 2009 PQ1 անւանումն է ստացել, Երկիր մոլորակին առաւել կը մօտենայ օգոստոսի 5-ին եւ 13.4 կմ/ժ արագութեամբ կանցնի մոլորակից 3.2 միլիոն կիլոմետր հեռաւորութեան վրայ:

Այն յայտնաբերւել է դեռ 2009 թւականի օգոստոսի 14-ին եւ դասւում է այն աստերոիդների շարքին, որոնց ուղեծրերը հատւում են Երկիր մոլորակի ուղեծրի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։