Լուսնի մօտեցմանը Իւպիտէրին եւ Սատուրնին անզէն աչքով կարելի է հետեւել օգոստոսի 2-ին եւ 3-ին երկնքի հարաւային մասում, իսկ օգոստոսի 9-ի առաւօտեան Երկրի բնական արբանեակը կարելի է տեսնել Մարսի կողքին: Այս մասին շաբաթ օրը լրագրողներին յայտնել է Ուրալի դաշնային համալսարանի (Ուրֆու) ուսումնական աստղագիտական աստղադիտարանի աշխատակից Վլադիլէն Սանակոեւը:
«alikonline.ir» - Լուսնի մօտեցմանը Իւպիտէրին եւ Սատուրնին անզէն աչքով կարելի է հետեւել օգոստոսի 2-ին եւ 3-ին երկնքի հարաւային մասում, իսկ օգոստոսի 9-ի առաւօտեան Երկրի բնական արբանեակը կարելի է տեսնել Մարսի կողքին: Այս մասին շաբաթ օրը լրագրողներին յայտնել է Ուրալի դաշնային համալսարանի (Ուրֆու) ուսումնական աստղագիտական աստղադիտարանի աշխատակից Վլադիլէն Սանակոեւը: Այս մասին ըստ News.am-ի՝ փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Օգոստոսի 1-ից 2-ի գիշերը Լուսինը կը յայտնւի Իւպիտէր մոլորակի մօտ: Օգոստոսի 2-ից 3-ի գիշերը Լուսինն արդէն կը լինի Սատուրն մոլորակի մօտ: Այս իրադարձութիւնները հեշտութեամբ տեսանելի են անզէն աչքով: Ցաւօք, առաջիկայ մի քանի օրերի եղանակի կանխատեսումն այդքան էլ բարենպաստ չէ, մասամբ ամպամած կլինի: Հետեւել (տիեզերական օբիեկտներին) կարելի է երկնքի հարաւային մասում՝ հորիզոնի տակ: Օգոստոսի 9-ի գիշերը գրեթէ ամբողջական Լուսինը կը յայտնւի Մարս մոլորակի մօտ»,- ասել է նա:
Սանակոեւը նշել է, որ նաեւ երկնքի հիւսիսարեւելեան մասում աստղադիտակի կամ հեռադիտակի միջոցով կարելի է հետեւել Մերկուրիի մօտեցմանը Վեստա աստերոիդին:
Ուրալի աստղագիտական աստղադիտարանը, որը ստեղծւել է 1965-ին, Եւրոպայի ամենաարեւելեան աստղադիտարանն է, որը պահպանել է աստղագիտական գիտութիւնների համար աւանդական հետազօտութիւնների բազմազանութիւնը՝ Ռուսաստանի եզակի արդիւնաւէտօրէն գործող համալսարանական աստղագիտական աստղադիտարաններից մէկը: