Նոթինգհեմի եւ Ուորիքի համալսարաններից հետազօտողները գնահատել են միջնադարյան հակաբակտերիալ միջոցի արդիւնաւէտութիւնը, որը պարունակում է սոխ, սխտոր, գինի եւ լեղու աղեր։ Այդ բաղադրատոմսը շուրջ 1000 տարեկան է:
«alikonline.ir» - Նոթինգհեմի եւ Ուորիքի համալսարաններից հետազօտողները գնահատել են միջնադարյան հակաբակտերիալ միջոցի արդիւնաւէտութիւնը, որը պարունակում է սոխ, սխտոր, գինի եւ լեղու աղեր։ Այդ բաղադրատոմսը շուրջ 1000 տարեկան է. հաղորդում է News.am-ը:
BioRxiv-ում հրապարակւած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ այդ միջոցը հիանալի յաղթահարում է գրամբացասական եւ գրամդարական բակտերիաները։ Մասնաւորապէս, այն սպանում է Acinetobacter baumannii, Stenotrophomonas maltophilia, Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis եւ Streptococcus pyogenes պաթոգենների բիոթաղանթները (կպչուն, կայուն բակտերիալ գոյացութիւններ)։
Գիտնականների խօսքով՝ այդ խառնուրդի մէկ բաղադրիչը՝ ալիցինը, որը ստացւում է սխտորից, ըստ էութեան՝ կարող է սպանել բակտերիաները։ Սակայն սխտորը կամ ալիցինը գործանականում ինքնուրոյն չէին կարող ազատել բակտերիալ բիոթաղանթներից։ Այսինքն՝ խառնուրդի բոլոր 4 բաղադրիչներն անհրաժեշտ են բակտերիաներն ամբողջովին ոչնչացնելու համար։ Դա նշանակում է, որ առանցքային դեր է խաղում բաղադրիչների որոշակի ամբողջութիւնը, այլ ոչ դրանցից իւրաքանչիւրն առանձին-առանձին։