Կորոնավիրուսը հզօր իմունային ռեակցիա է առաջացնում, ինչը խանգարում է վիրուսի դէմ պայքարին: Մասնագէտները կարծում են, որ օրգանիզմը վիրուսից սկսում է ազատւել արդէն վարակւելուց րոպէներ անց, եւ չափազանց ուժեղացւած պայքարը յանգեցնում է հիւանդութեան ծանր ընթացքի:
«alikonline.ir» - Կորոնավիրուսը հզօր իմունային ռեակցիա է առաջացնում, ինչը խանգարում է վիրուսի դէմ պայքարին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման եզրակացութեան են եկել Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականները, որոնց կատարած հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են MedicalXpress գիտական ամսագրում: Գրում է Tert.am-ը:
Մասնագէտները կարծում են, որ օրգանիզմը վիրուսից սկսում է ազատւել արդէն վարակւելուց րոպէներ անց, եւ չափազանց ուժեղացւած պայքարը յանգեցնում է հիւանդութեան ծանր ընթացքի:
Միեւնոյն ժամանակ նշւում է, որ կորոնավիրուսով վարակման դէպքում իմունային արձագանքը զգալիօրէն տարբերւում է օրգանիզմում գրիպի վիրուսի յայտնւելու ժամանակ ցուցաբերւող արձագանքից:
Գիտնականները նաեւ պարզել են, որ կորոնավիրուսն ունակ է վնասել ոչ միայն շնչառական համակարգի, այլեւ այլ օրգանների բջիջներ: Այդ հարցում վիրուսին օգնում են սպիտակուցային ելուստները, որոնց շնորհիւ էլ այն ստացել է իր անւանումը:
Վերջին տւեալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակման դէպքերի թիւն աշխարհում գերազանցել է 18 միլիոնը, հիւանդութիւնից մահացել է աւելի քան 690 հազար մարդ: