Հա

Այլ

16/08/2020 - 11:40

Որ տարին է ամենասարսափելին եղել մարդկութեան համար

Համարւում է, որ 2020 թւականն, իր բազմաթիւ աղէտներով, կարող է դառնալ մարդկութեան պատմութեան մէջ ամենասարսափելիներից մէկը, բայց մինչ այդպիսի յայտարարութիւններ անելը անհրաժեշտ է ուսումնասիրել արդէն կուտակւած փորձը: Մեր քաղաքակրթութեան պատմութեան ընթացքում եղել են աւելի սարսափելի ժամանակներ:

«alikonline.ir» - Համարւում է, որ 2020 թւականն, իր բազմաթիւ աղէտներով, կարող է դառնալ մարդկութեան պատմութեան մէջ ամենասարսափելիներից մէկը, բայց մինչ այդպիսի յայտարարութիւններ անելը անհրաժեշտ է ուսումնասիրել արդէն կուտակւած փորձը: Մեր քաղաքակրթութեան պատմութեան ընթացքում եղել են աւելի սարսափելի ժամանակներ: Ըստ News.am-ի՝ յայտնում է Planet-today-ը:

Քչերը գիտեն, որ 1931-ին տեղի է ունեցել Չինական մեծ ջրհեղեղը, որը հսկայական չափերի աղէտ է դարձել՝ Կենտրոնական Չինաստանի հարաւի խիտ բնակեցված շրջանների համար: Երկրի խոշորագոյն գետերը դուրս են եկել ափերից եւ բառացիօրէն հեղեղել են Նանկին քաղաքը՝ սպանելով 200000 մարդու: Ջհեղեղի հետեւանքով քաղցից եւ հիւանդութիւնից մահացել է եւս 1-4 միլիոն մարդ:

1201 թւականին Եգիպտոսում եւ Սիրիայում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետեւանքով աննախադէպ աւերածութիւններ են եղել: Ստորգետնեայ ցնցումները հասել են մինչեւ Միջագետք եւ Սիցիլիա՝ աւերելով իւրաքանչիւր քաղաք իրենց ճանապարհին: Ենթադրւում է, որ այդ հզօր երկրաշարժի հետեւանքով առնւազն մէկ միլիոն մարդ է զոհւել:

Բայց մենք դեռ պարզապէս մօտենում ենք ողջ պատմութեան ընթացքում ամենասարսափելի տարուն: Հարւարդի համալսարանի գիտնականներն ասում են, որ դա մեր թւարկութեան 536 թւականն է եղել։ «Այս տարին մի մղձաւանջի սկիզբ էր, որը տեւեց մի քանի տարի: Խիտ մառախուղը մթութեան մէջ էր ընկղմել Եւրոպան, Միջին Արեւելքը եւ Ասիայի մի մասը, որը տեւել է տասնութ ամիս: Արեւը լուսաւորում էր Լուսնի նման, ջերմաստիճանը իջել էր 1,5-2,5 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի, սկսւել էին լայնածաւալ կլիմայական փոփոխութիւններ, որոնք յանգեցրել էին բազմաթիւ աղէտների եւ համաճարակների: Սով, ժանտախտ, արեւելեան Հռոմէական կայսրութեան փլուզում՝ սրանք այդ աղէտի միայն որոշ հետեւանքներն են»,- ասում են հետազօտողները` նշելով, որ այդ ամէնի պատճառը Իսլանդիայում հրաբխի հզօր ժայթքումն էր, որն օդը մոխրով էր լցրել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։