Հա

Այլ

18/08/2020 - 10:05

Յայտնաբերել է կորոնավիրուսի գլխաւոր խոցելիութիւնը

Ամերիկացի գիտնականները յայտնաբերել են կորոնավիրուսի գլխաւոր խոցելիութիւնը, որը թոյլ կը տայ դրա վրայ ներգործել արդէն առկայ պատրաստուկների օգնութեամբ: Ստացւած տւեալները Չիկագոյի համալսարանին առընթեր Փրիթցքերի անւան մոլեկուլային ինժեներիայի դպրոցի հետազօտողները հրապարակել են Science Advances հանդէսում:

«alikonline.ir» - Ամերիկացի գիտնականները յայտնաբերել են կորոնավիրուսի գլխաւոր խոցելիութիւնը, որը թոյլ կը տայ դրա վրայ ներգործել արդէն առկայ պատրաստուկների օգնութեամբ: Ստացւած տւեալները Չիկագոյի համալսարանին առընթեր Փրիթցքերի անւան մոլեկուլային ինժեներիայի դպրոցի հետազօտողները հրապարակել են Science Advances հանդէսում: Ըստ Yerkir.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դեղամիջոցների համար առաւել գրաւիչ թիրախը, յօդւածի հեղինակների համաձայն, Mpro պրոթեազան է՝ ֆերմանտ, որը մասնակցում է վիրուսի ռեպլիկացիոն մեխանիզմին: Աւելի վաղ բժիշկներն արդէն փորձել էին ազդել դրա կառուցւածքի վրայ եւ դրա օգնութեամբ յայտնաբերել նոր կորոնավիրուսի եւ SARS-CoV-ի միջեւ տարբերութիւնը:

Իսկ ամերիկացի մասնագէտները, իրենց հերթին, աւելի վաղ չուսումնասիրւած կապ են գտել սպիտակուցի մէջ, որը կարող է դառնալ կորոնավիրուսային վարակի բուժման նոր ռազմավարութիւնների մշակման բանալին:

Այսպիսով, գիտնականները պարզել են, որ միացութիւններից մէկը, որն առաւել արդիւնաւէտօրէն է ներգործում պրոթեազայի վրայ, Էբսելենն է՝ դեղորայքային մոլեկուլ, որն օժտւած է հակաբորբոքային եւ հակաօքսիդանտային յատկանիշով:

Հետազօտողներն ընդգծել են, որ այս գտածօն մատնանշում է COVID-19-ի բուժման առկայ ռազմավարութիւնների վերանայման անհրաժեշտութիւնը:

Վերջին տւեալների համաձայն, ախտահարւածների թւաքանակը մօտենում է 22 միլիոնի, մահացել է 766 հազար մարդ:

Անցեալ շաբաթ առողջապահութեան նախարարութիւնը գրանցել է կորոնավիրուսի դէմ աշխարհում առաջին պատւաստանիւթը, որը մշակւել է Գամալէյայի անւան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստացել է «Արբանեակ-V» անւանումը: Դա լուծոյթ է միջմկանային ներարկման համար: Պլանաւորում են պատւաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, յայտարարել են առողջապահութեան նախարարութիւնում, թոյլ է տալիս իմունիտետ ձեւաւորել մինչեւ երկու տարի ժամկէտով: Մշակման մասին յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։