Ամերիկեան քիմիական ընկերութեան գիտնականները խօսել են առաւել առողջ եւ համեղ շոկոլադի ստեղծման մասին:
«alikonline.ir» - Ամերիկեան քիմիական ընկերութեան գիտնականները խօսել են առաւել առողջ եւ համեղ շոկոլադի ստեղծման մասին: Նրանց հետազօտութիւնը հրապարակւել է Phys.org կայքում: Ըստ Panorama.am-ի՝ փոխանցում է Gazeta.ru-ն։
Մասնագէտների կարծիքով՝ կաթնային շոկոլադն ամէնից գերադասելին է աշխարհում ՝ իր իւրայատուկ համի շնորհիւ:
Այնուամենայնիւ, դառը սեւ շոկոլադն աւելի առողջարար է: Գիտնականները նշել են, որ այն պարունակում է մեծ քանակութեամբ հակաօքսիդանտներ, ինչպէս նաեւ ֆենոլային միացութիւններ եւ օգտակար տարրեր:
Փորձագէտներին յաջողւել է ստեղծել նոյն օգտակար յատկութիւններն ունեցող կաթնային շոկոլադ, որում նրանք աւելացրել են կարմիր գետնանուշի կեղեւ: Այն պարունակում է 15% ֆենոլային միացութիւններ, որոնք հակաօքսիդանտների աղբիւր են համարւում:
Մասնագէտների կարծիքով, շոկոլադի պատրաստման ընթացքում օգտագործւած սուրճը եւ թէյի տերեւները եւս կարող են օգտակար լինել: