Հա

Այլ

26/08/2020 - 11:25

Ինչո՞ւ է որոշ մարդկանց մօտ կորոնավիրուսի վտանգաւոր ձեւ զարգանում

Սպեցիֆիկ իմունային բջիջների անոմալ պահւածքը կարող է կորոնավիրուսի ծանր կամ վտանգաւոր ձեւի զարգացման պատճառ դառնալ՝ պարզել են Շւեդիայի Կառոլինի ինստիտուտի գիտնականները:

«alikonline.ir» - Սպեցիֆիկ իմունային բջիջների անոմալ պահւածքը կարող է կորոնավիրուսի ծանր կամ վտանգաւոր ձեւի զարգացման պատճառ դառնալ՝ պարզել են Շւեդիայի Կառոլինի ինստիտուտի գիտնականները: Նրանց հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Science Immunology ամսագրում:

Ըստ News.am-ի՝ ինչպէս յայտնում է Lenta.ru-ն, հետազօտութեան հեղինակները վերլուծել են չափաւոր (10 մարդ) եւ ծանր (17 մարդ) կորոնավիրուսային վարակով 27 հիւանդի արեան նմուշները: Որպէս վերահսկման խումբ օգտագործւել են 17 առողջ մարդկանց արեան նմուշներ։ Պարզւել է, որ SARS-CoV-2-ի դէպքում ցիտոտոքսիկ լիմֆոցիտները, որոնք կոչւում են բնական մարդասպաններ (NK-բջիջներ), շուտ են ակտիւանում, սակայն տարբեր կերպ են գործում COVID-19-ի ծանր եւ չափաւոր ընթացքի դէպքում:

Ծանր հիւանդների Nk-բջիջները, որպէս կանոն, ցուցաբերել են պերֆորինի սպիտակուցների NKG2C եւ Ksp37 աւելի բարձր արտայայտութիւն, ինչը, հետազօտողների կարծիքով, արտացոլում է այսպէս կոչւած յարմարւողական բնական մարդասպանների բարձր մակարդակը: Յարմարւողական NK-բջիջները կարող են աւելի արդիւնաւէտ սպանել թիրախ-բջիջները համեմատած այլ NK բջիջների հետ:

Այժմ հետազօտողներն ուսումնասիրում են՝ որքան է իմունային պատասխանը, որը միջնորդաւորւած է NK-բջիջներով եւ նկատւում է ծայրայեղ ծանր վիճակում գտնւող հիւանդների մօտ, եւ արդեօք դա կարող է նպաստել COVID-19-ի ծանր ձեւի զարգացմանը:

Յարակից լուրեր

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Սիրելի հայրենակիցներ,

    Վերջին օրերի ընթացքում, ամբողջ երկրի մասշտաբով համավարակի տարածման զգալիօրէն աճի հետեւանքով, կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի կողմից կիրառւել են խիստ սահմանափակումներ։

  • Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով
    Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով

    Իրանական աբան ամսւայ ընթացքում, թեհրանահայ համայնքում կորոնավիրուսի պատճառով մահացութեան դէպքերի աճ արձանագրւելով, ունեցել ենք մահւան 15 նոր դէպքեր:

  • Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հատել է 50 միլիոնի շեմը
    Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հատել է 50 միլիոնի շեմը

    Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակւածների թիւը գերազանցել է 50 միլիոնը, ինչի մասին վկայում են Worldometers.info առցանց թարմացւող կայքի տւեալները:

  • Բայդէնը խօսել է իր քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին
    Բայդէնը խօսել է իր քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին

    Նա ընդգծել է ժողովրդավարական արժէքների պաշտպանութեան եւ ամերիկացիների համար հաւասար հնարաւորութիւնների ստեղծման անհրաժեշտութիւնը:

  • Հեռավար ուսուցում
    Հեռավար ուսուցում

    Աշխարհում եւ մեր երկրում անսահման կերպով տարածւած թագավարակի պատճառով, մեր հայ աշակերտութեանը հեռու պահելու վարակից, ճարահատեալ մինչեւ վարակի վերացումը, մեր ազգային դպրոցներում կիրառւել է հեռավար ուսուցում, որն թէեւ ժամանակաւորպէս նպաստում է աշակերտութեանը դասերից յետ չմնալուն, սակայն երկար ժամանակի վրայ ունի իր անցանկալի վնասները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։