Հա

Այլ

08/09/2020 - 13:10

Կապ կա՞յ արդեօք սննդակարգի եւ կորոնավիրուսից մահացութեան միջեւ

Ազգային սննդային սովորութիւնները կարող են ազդել կորոնավիրուսից մահացութեան մակարդակի վրայ։ Այսպիսի կարծիք են յայտնել Բեռլինի Հումբոլդտի անւան համալսարանի կլինիկայից Ժան Բուսկէի ղեկավարած միջազգային կոլեկտիւի գիտնականները։

«alikonline.ir» - Ազգային սննդային սովորութիւնները կարող են ազդել կորոնավիրուսից մահացութեան մակարդակի վրայ։ Այսպիսի կարծիք են յայտնել Բեռլինի Հումբոլդտի անւան համալսարանի կլինիկայից Ժան Բուսկէի ղեկավարած միջազգային կոլեկտիւի գիտնականները։ Գրում է News.am-ը:

Երկրներում, որոնց բնակիչները հետեւել են միջերկրածովեան սննդակարգին, գրանցւել են մահացութեան ամենաբարձր ցուցանիշները, չնայած հէնց այս սննդակարգն է համարւում առաւել օգտակարը սիրտ-անօթային համակարգի եւ ընդհանրապէս առողջութեան համար, յայտնում է «Իզւեստիա»-ն։

Հետազօտողների խօսքով՝ Գերմանիայում, Աւստրիայում, Չեխիայում, Չինաստանում եւ Թուրքիայում մահացութեան ցածր մակարդակին կարող էր նպաստել թթւեցւած կաղամբ եւ կաթնաթթւային մթերքներ ուտելու այս երկրների բնակիչների սովորութիւնը։

«Կաթնային եւ ցածր իւղայնութեամբ կաթնաթթւային մթերքները մտնում են մեծ թւով սննդակարգերի բաղադրութեան մէջ, որոնց ռացիոնալ լինելն ապացուցւած է։ Դրանք նպաստում են միզաթթւի դուրսբերմանը, լիպիդային եւ ածխաջրային փոխանակութեան կարգաւորմանը, կալցիումի, D վիտամինի աղբիւր են»,- նշել է բժիշկ-դիետոլոգ Նատալիա Պուգաչեովան։

Մասնագէտի խօսքով՝ սնւելն ազդում է ոչ թէ բուն վիրուսի վրայ, այլ մարդու իմունային համակարգի։ Սակայն իմունիտետի առանձնայատկութիւնները ձեւաւորւում են մի քանի տարիների ընթացքում, ուստի կարեւոր է հետեւել ճիշտ սննդակարգի եւ օգտակար մթերքներ գործածել մշտապէս։ Արժէ նաեւ յիշել, որ սխալ սնւելը կարող է առաջացնել մի շարք հիւանդութիւններ, այդ թւում՝ ճարպակալում կամ շաքարային դիաբետ, որոնք իրենց հերթին խորացնում են կորոնավիրուսային ինֆեկցիայի ընթացքը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։