Հա

Այլ

10/09/2020 - 11:40

Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցանկը. Բեզոսը 179 մլրդ դոլարով շարունակում է առաջատար լինել

Ամերիկեան հեղինակաւոր Forbes հանդէսը հրապարակել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց նոր վարկանիշային ցանկը, որում ընդգրկւած ամերիկացիների ընդհանուր կարողութիւնը մէկ տարւայ ընթացքում աճել է 240 մլրդ դոլարով՝ հասնելով 3,2 տրլն-ի։

«alikonline.ir» - Ամերիկեան հեղինակաւոր Forbes հանդէսը հրապարակել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց նոր վարկանիշային ցանկը, որում ընդգրկւած ամերիկացիների ընդհանուր կարողութիւնը մէկ տարւայ ընթացքում աճել է 240 մլրդ դոլարով՝ հասնելով 3,2 տրլն-ի։ Գրում է Tert.am-ը:

Երրորդ տարին անընդմէջ ցանկը գլխաւորել է Amazon-ի գլխաւոր տնօրէն Ջէֆ Բեզոսը, որը Forbes-ի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ մարդն է: Ըստ վարկանշային ցանկի՝ նրա կարողութիւնը գնահատւում է 179 մլրդ դոլար, սակայն, ինչպէս մանրամասնում է պարբերականը, ցանկում նշւած թւերը կազմւել են մինչեւ 2020 թւականի յուլիսի 4-ը, ինչից յետոյ Բեզոսի կարողութիւնը պատմական ռեկորդային ցուցանիշի է հասել՝ կազմելով 210 մլրդ դոլար։

Բեզոսը դարձել է առաջին գործարարը, որի կապիտալը գերազանցել է 200 մլրդ դոլարը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գէյթսը, որի կարողութիւնը վարկանիշը կազմելիս 111 մլրդ դոլար է գնահատւել։

Երրորդ տեղում Facebook-ի գլխաւոր տնօրէն Մարկ Ցուկերբերգն է (85 մլրդ դոլար):

Նրան յաջորդում են ներդրող Ուորէն Բաֆէթը (73,5 մլրդ դոլար) եւ Լարի Էլիսոնը (72 մլրդ դոլար):

Հանդէսը նկատում է, որ համավարակի օրերին Zoom Video Communications ընկերութեան տեսաձայնային յաւելւածի ստեղծող եւ գլխաւոր տնօրէն Էրիկ Իւանի ունեցւածքն աներեւակայելի աճ է գրանցել․ 11 մլրդ դոլար կապիտալով Իւանը յայտնւել է ցանկի 18 նորեկների թւում։

Ինչպէս նշում է պարբերականը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարկանիշային ցանկում զիջել է իր դիրքերը՝ նախորդ տարւայ 275-րդ հորիզոնականից իջնելով 352-րդ հորիզոնական. կորոնավիրուսի համավարակի հետեւանքով վերջինիս կապիտալը 3,1 մլրդ դոլարից այս տարի հասել է 2,5 մլրդ դոլարի։

Վարկանիշային ցանկի առաջատար տասնեակում է յայտնւել նաեւ Իլոն Մասկը, որի կապիտալը նախորդ տարւայ համեմատ Tesla-ի բաժնետոմսերի աճի ֆոնին բարձրացել է 242 տոկոսով՝ հասնելով 48,1 մլրդ դոլարի։

Ցանկի 15-րդ հորիզոնականը զբաղեցնում է Amazon ընկերութեան ղեկավար Ջէֆ Բեզոսի նախկին կինը՝ ՄաքՔենզի Սքոթը, որի կարողութիւնն այժմ կազմում է 68 մլրդ դոլար՝ նրան դարձնելով աշխարհի ամենահարուստ կինը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։