Հա

Այլ

15/09/2020 - 10:20

Այսօր Google-ի ծննդեան օրն է

1997-ի սեպտեմբերի 15-ին Սթենֆորդի համալսարանի 24-ամեայ ուսանողներ Լարի Փէյջը եւ Սերգէյ Բրինը գրանցեցին «google.com» դոմենը: Google բառն, ըստ դրա ստեղծողների, առաջացել է, երբ ընկերներից մէկը սխալ է գրել googol (գուգոլ) մաթեմատիկական տերմինը:

«alikonline.ir» - Google համակարգում ցանկացած որոնւող հարց միջինը 2500 կիլոմետր է անցնում մինչեւ ընկերութեան տւեալների մշակման կենտրոն եւ որոնման արդիւնքներով վերադառնում է օգտւողին: Ըստ News.am-ի՝ գրում է Webplus.Info-ն:

1997-ի սեպտեմբերի 15-ին Սթենֆորդի համալսարանի 24-ամեայ ուսանողներ Լարի Փէյջը եւ Սերգէյ Բրինը գրանցեցին «google.com» դոմենը: Google բառն, ըստ դրա ստեղծողների, առաջացել է, երբ ընկերներից մէկը սխալ է գրել googol (գուգոլ) մաթեմատիկական տերմինը:

Google-ը անգլերէն googol բառի մի փոքր աղաւաղւած ձեւն է, որը յօրինել է Միլթոն Սիրոտան, ամերիկացի մաթեմատիկոս Էդւարդ Քասների զարմիկը՝ նշելու համար մէկ եւ հարիւր զրոներից բաղկացած թիւ:

Ոմանք կարծում են, որ այս ընկերութեան հիմնադիրները ստիպւած են եղել այն այդպէս անւանել, քանի որ ներդրողների առաջին կտրոնում ընկերութեան անւանումը որպէս Google Inc. է նշւել։

Google Inc ընկերութիւնը հիմնադրւել է 1998 թւականի սեպտեմբերի 4-ին, գրասենըակը գտնւում էր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մենլօ պարկում:

Ներկայում ընկերութիւնը գրանցւած է որպէս Google Inc., որի գլխամասային գրասենեակը 2008 թւականից գտնւում է Կալիֆորնիա նահանգի Մաունթին Վիւ քաղաքում։ Դրա ներդրողների թւում են Kleiner Perkins Caufield & Byers-ը եւ Sequoia Capital-ը:

Իր տեխնոլոգիական նորարարութիւնների շնորհիւ Google-ը շահել է բազմաթիւ մրցանակներ՝ «Ժողովրդի ձայն» մրցանակը՝ տեխնիկական լաւագոյն ձեռքբերումների համար, Yahoo! Internet Life-ի «Ինտերնետի լաւագոյն որոնման համակարգ», PC ամսագրի «Տեխնիկական կատարելութիւն», The Net-ի «Լաւագոյն որոնման մեքենայ» մրցանակները։

Շատ ընկերութիւններ, ներառեալ AOL-ը եւ Washington Post-ը, իրենց կայքերում օգտագործում են Google-ի որոնման տեխնոլոգիաները:

2004 թւականի օգոստոսի 19-ին Google Inc-ը սկսեց վաճառել իր բաժնետոմսերը ֆոնդային բորսայում (IPO): Դրանից յետոյ այն հանրային է դարձել NASDAQ- ում՝ GOOG: Այնուհետեւ վաճառւեց գրեթէ 20 միլիոն բաժնետոմս՝ ընդհանուր 1,67 միլիարդ դոլարի: Ի դէպ, Google-ն ինքը ստացել է ընդամենը 1,2 միլիարդ: Բայց ընկերութիւնը չի վաճառել իր բոլոր արժեթղթերը: Google-ն իր համար պահել է աւելի քան 250 միլիոն բաժնետոմս, որոնք ազատ է տնօրինել իր հայեցողութեամբ: Ընկերութիւնը թողարկել է երկու տեսակի բաժնետոմսեր՝ սովորական (A դաս, ընդհանուր առմամբ 33,6 միլիոն բաժնետոմս), որոնք այժմ վերավաճառւել են NASDAQ համակարգում, եւ նախընտրելի (B դաս՝ 237,6 միլիոնի բաժնետոմս), որի շրջանառութիւնը սահմանափակւում է ընկերութեան «ներսում»: Քւէարկութեան ժամանակ իւրաքանչիւր նախընտրելի բաժնետոմս կարող է հակակշռել տասը սովորական բաժնետոմսի:

Արդէն 2004 թւականի օգոստոսի 30-ին մասնագիտացւած առեւտրի հարթակներում սկսւեցին Google-ի սակարկումները: Google-ի ամենամեծ ձեռքբերումն այդ ժամանակ YouTube-ն էր:

Google որոնման համակարգը, անընդհատ բարելաւելով որոնման ալգորիթմները, ապահովում է բազմաթիւ այլ անվճար ծառայութիւններ: Մասնաւորապէս՝ Google Mail-ը, Google Talk-ը, Google Maps-ը, անվճար թարգմանիչը եւ այլն: Proceratium google-ը, որը մրջիւնի տեսակ է, ապրում է Մադագասկարում եւ յայտնաբերւել է Կալիֆորնիայի գիտութիւնների ակադեմիայից Բրայեան Ֆիշէրի կողմից, անւանակոչւել է Google Earth ծառայութեան պատւին, որն օգնել է գիտնականին իր հետազօտութիւններում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։