Միջազգային խոշորագոյն Sotheby’s աճուրդի տունը աւելի քան 6 մլն դոլարով աճուրդի կը հանի Մեծ Բրիտանիայից Բենքսի կեղծանունով փողոցային նկարչի Show Me The Monet («Ցոյց տուր ինձ Մոնէին») կտաւը:
«alikonline.ir» - Միջազգային խոշորագոյն Sotheby’s աճուրդի տունը աւելի քան 6 մլն դոլարով աճուրդի կը հանի Մեծ Բրիտանիայից Բենքսի կեղծանունով փողոցային նկարչի Show Me The Monet («Ցոյց տուր ինձ Մոնէին») կտաւը: Ըստ Tert.am-ի՝ գրում է The Guardian-ը։
Նշւում է, որ վաճառւելու դէպքում կտաւը կը դառնայ արտիստի ամենաթանկ արւեստի գործը։
Բենքսին կտաւը ստեղծել է 2005 թւականին՝ ոգեշնչւելով ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնէի Bridge over the pond with water lilies յայտնի աշխատանքով: Իր աշխատանքում Բենքսին Մոնէի նկարի վրայ աւելացրել է գնումների սայլակներ եւ այլ առարկաներ։
Աշխատանքը բրիտանական Sotheby's-ի պատկերասրահներում ցուցադրւել է մինչեւ սեպտեմբերի 19-ը: Այնուհետեւ կտաւը ցուցադրութեան նպատակով ուղեւորւել է Նիւ Եօրք եւ Հոնկոնգ, ապա կը վերադառնայ Լոնդոն եւ աճուրդի կը հանւի աւելի քան 6 մլն դոլարով։