Ամերիկայն Tesla և SpaceX ընկերութիւնների հիմնադիր Իլոն Մասկը Bloomberg գործակալութեան՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում կրկին բարելաւել է դիրքերը՝ յայտնւելով երկրորդ հորիզոնականում եւ առաջ անցնելով Microsoft ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսից:
«alikonline.ir» - Ամերիկայն Tesla և SpaceX ընկերութիւնների հիմնադիր Իլոն Մասկը Bloomberg գործակալութեան՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում կրկին բարելաւել է դիրքերը՝ յայտնւելով երկրորդ հորիզոնականում եւ առաջ անցնելով Microsoft ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսից: Գրում է Tert.am-ը:
Tesla ընկերութեան բաժնետոմսերի գնի ռեկորդային աճի ֆոնին Մասկի կարողութիւնն աւելացել է 7.2 միլիարդ դոլարով՝ հասնելով մօտ 128 միլիարդի։ Այս ցուցանիշով նա առաջ է անցել Բիլ Գէյթսից, որի կարողութիւնը եւս մօտ 128 միլիարդ դոլար է: Այժմ Մասկը զիջում է միայն Amazon ընկերութեան ղեկավար Ջեֆ Բեզոսին (182 միլիարդ դոլար)։
Bloomberg-ի տւեալներով՝ վերջին 12 ամսւայ ընթացքում Մասկի կարողութիւնն աճել մօտ 100 միլիարդ դոլարով։ Ինչպէս նշում է գործակալութիւնը, ցանկում յայտնւած 500 ամենահարուստ մարդկանցից ոչ մէկին չի յաջողւել նշւած ժամանակահատւածում նման ծաւալով բազմապատկել իր կապիտալը։ Դեռ ընթացիկ տարւայ յունւարին Մասկը Bloomberg-ի վարկանիշային աղիւսեակում 35-րդ հորիզոնականում էր։
Յայտնի է, որ Մասկի կարողութեան մեծացման հիմնական պատճառը Tesla կորպորացիայի կապիտալիզացիայի աճն է։ Դեռ յունւարին այն կազմում էր 100 միլիարդ դոլարից պակաս, սակայն այժմ գնահատւում է մօտ 500 միլիարդ դոլար։
Յիշեցնենք, որ Մասկը միայն օրերս էր յայտնւել աշխարհի ամենահարուստ մարդկանց եռեակում՝ առաջ անցնելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից եւ զիջելով միայն Բիլ Գէյթին ու Ջէֆ Բեզոսին։