Նոր միջատը յայտնաբերւել է Արարատի մարզի Ուրցաձորի համայնքում եւ անւանակոչւել Ուրցաձոր գիւղի պատւին՝ ստանալով Depressaria urtsadzorensis անունը:
«alikonline.ir» - Նոր միջատը յայտնաբերւել է Արարատի մարզի Ուրցաձորի համայնքում եւ անւանակոչւել Ուրցաձոր գիւղի պատւին՝ ստանալով Depressaria urtsadzorensis անունը: Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամից (FPWC) յայտնում են, որ Հայաստանում յայտնաբերւել է գիտութեանը մինչ այժմ անյայտ միջատի տեսակ:
Բացայայտումն արել են Գերմանիայի Էկոհամակարգերի հետազօտութիւնների ինստիտուտի (Institute for Ecosystem Research, Deutschland) մի խումբ գիտնականներ, որոնք իրականացրել են տարածքում առկայ միջատների բազմազանութեան ուսումնասիրութիւն: Գիտնականների հետաքրքրութեան շրջանակը եղել է անողնաշար կենդանիների բազմազանութիւնը, մասնաւորապէս՝ ցեցերը, թիթեռները եւ այլ միջատներ, որոնք հանդիպում են Կովկասում:
Դաշտային աշխատանքների արդիւնքում գիտնականները յայտնաբերել են միջատի տեսակ, որը մինչ այժմ անյայտ է եղել գիտութեանը ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ ամբողջ աշխարհի մակարդակով:
2020 թ․-ի մայիս ամսին գիտնականներ Հ. Ռովեկի եւ Ն. Սաւենկովի կողմից Արարատի մարզի Ուրցաձորի շրջանից հաւաքւել է միջատի մէկ էգ առանձնեակ: Միջատն անւանակոչւել է Ուրցաձոր գիւղի պատւին՝ ստանալով Depressaria urtsadzorensis անունը:
Յիշեցնենք, որ գիւղի յարակից տարածքը ճանաչւած է որպէս Թիթեռների ապրելավայրի կարեւորագոյն գօտի (Prime Butterfly Area)։