Հա

Այլ

09/12/2020 - 12:00

Էւերեստը «աճել է» գրեթէ մէկ մետրով

Էւերեստի (Ջոմոլունգմա) ճշգրիտ բարձրութիւնը 8848,86 մ է, ինչը 86 սանտիմետրով բարձր է, քան նախկինում էր համարւում: 

«alikonline.ir» - Էւերեստի (Ջոմոլունգմա) ճշգրիտ բարձրութիւնը 8848,86 մ է, ինչը 86 սանտիմետրով բարձր է, քան նախկինում էր համարւում: Այս մասին համատեղ չափումների արդիւնքներով յայտարարել են Չինաստանի եւ Նեպալի իշխանութիւնները: Այս երկրների տարածքում է գտնւում Հիմալայների եւ ամբողջ Երկրի ամենաբարձր լեռը, ըստ News.am-ի՝ յայտնում է BBC-ն:

1954 թւականից, երբ համապատասխան տեղեկատւութիւնը տրամադրւել էր Հնդկաստանի կողմից, համաշխարհային ուղեցոյցներում նշւած էր ուղիղ 8848 մետր:

Միեւնոյն ժամանակ, 2005 թւականից մինչեւ վերջերս Չինաստանը նշում էր 8844,43 մետր բարձրութիւն (այսինքն՝ չորս մետրով ցածր հնդիկ փորձագէտների գնահատականից, որոնց հետ համաձայն էր նաեւ Նեպալը)՝ համարելով, որ գագաթին սառոյցի եւ ձյան շերտը չպէտք է հաշւել:

Այժմ չինական կողմը համաձայնել է Նեպալի տեսակէտի հետ, որի մասնագէտներն առաջին անգամ սեփական գնահատականներն էին տալիս Էւերեստի բարձրութեան վերաբերեալ:

Բացի այդ, որոշ գիտնականներ ենթադրում էին, որ լեռան բարձրութիւնը կարող էր շուրջ մէկ մետրով պակասել 2015-ին տարածաշրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի պատճառով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։