Հա

Այլ

02/01/2021 - 10:00

Մէկին սէր, միւսին՝ փող․ ի՞նչ է պատրաստում 2021-ը կենդանակերպի նշանների համար

Այն նշանները, որոնց համար անցնող տարին ծանր է եղել, վերջապէս կը կարողանան շունչ քաշել, իսկ միւսների համար սպիտակ մետաղէ Ցլի տարին բազմաթիւ անակնկալներ է պատրաստում։ 

«alikonline.ir» - Այն նշանները, որոնց համար անցնող տարին ծանր է եղել, վերջապէս կը կարողանան շունչ քաշել, իսկ միւսների համար սպիտակ մետաղէ Ցլի տարին բազմաթիւ անակնկալներ է պատրաստում։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

Աստղաբանների կարծիքով՝ եկող տարին հեշտ չի լինի կարիճների, ցլերի, առյուծների եւ ջրհոսների համար՝ նրանց գլոբալ փոփոխութիւններ ու վերափոխումներ են սպասւում։ Չեն հասցնի թուլանալ նաեւ երկւորեակները, կոյսերը, աղեղնաւորներն ու ձկները․ նրանց նոյնպէս սպասւում է աստղերի անկայունութիւն ու փոփոխական էներգիա։

 

Խոյ

Խոյերը, հնարաւոր է, փոխեն կեանքի հանդէպ որոշակի հայեացքները։ Ազգականների, ինչպէս նաեւ գործըներների հետ յարաբերութիւններում փոփոխութիւն է սպասւում։

Այս նշանի ներկայացուցիչները հոգեւոր «վերագործարկման» կարիք կը զգան, հէնց իրենք էլ նոր փոփոխութիւնների նախաձեռնող կը դառնան եւ կը սկսեն նոր հորիզոններ նւաճել։ Իսկ այ սէրն ու մտերմիկ յարաբերութիւնները 2021-ին խոյերի գլխաւոր թեման չեն։

Աստղաբանները խոյերին խորհուրդ են տալիս ակտիւօրէն աշխատել եւ յամառօրէն շարժւել դէպի նպատակակէտը։ Հնարաւոր են բարդութիւններ ու դժւարութիւններ ֆինանսական ոլորտում, սակայն հնարամտութիւնը եւ կողմնորոշւելու ունակութիւնը կօգնեն խուսափել խնդիրներից։

 

Ցուլ

2021 թւականին ցուլերին անակնկալներ են սպասւում նիւթական ոլորտում։ Փոփոխութիւնները կառնչւեն անձնական եկամուտներին, վարկերին ու պարտքերին։ Անակնկալները կարող են լինել ինչպէս լաւ, այնպէս էլ վատ։

Պահպանողական ցլերին աստղերը խորհուրդ են տալիս հնարաւորինս արագ յարմարւել ժամանակի անկայունութեանը։ Երբեմն պէտք է ուղղակի «լողալ հոսանքի հետ»։ Միւս կողմից՝ նոր նախաձեռնութիւններն ու փոփոխութիւնները ֆինանսական յաջողութիւններ կը բերեն։

 

Երկւորեակներ

2021 թ․-ը կը լաւացնի եւ կը կայունացնի երկւորեակների ֆինանսական վիճակը։ Հնարաւոր է՝ աճի հետաքրքրութիւնը ինչ-որ նոր բան սովորելու եւ ճամփորդութիւնների հանդէպ։

Այս նշանի շատ ներկայացուցիչների սիրային արկածներ են սպասւում, սակայն դրանք հպանցիկ կը լինեն եւ դժւար թէ որեւէ լուրջ բանի յանգեցնեն։

Երկւորեակներին խորհուրդ է տրւում ուշադրութիւն դարձնել սեփական առողջութեանը, լուրջ վերաբերւել շնչառական համակարգին, քանի որ շնչառական հիւանդութիւնների ռիսկ կայ։

 

Խեցգետին

Գալիք տարում խեցգետինները կարող են անսպասելի ֆինանսական եկամտի յոյս ունենալ, բայց միւս կողմից՝ նաեւ նիւթական կորուստներ են հնարաւոր։

Տարին բարենպաստ է կառուցողական գործերի համար՝ ջանադիր ուսում, ամուսնութիւն, երեխայ եւ այլն։

Միւս կողմից՝ սիրոյ մէջ խեցգետիններին գաղտնիքներ եւ ինտրիգներ են սպասւում։

 

Առիւծ

Զգացմունքային առումով առիւծներին ինչպէս թռիչքներ, այնպէս էլ անկումներ են սպասւում։ Ընդհանուր առմամբ 2021 թ.-ը նրանց համար սիրոյ նշանի տակ կանցնի։ Կարող են անակնկալներ յայտնւել անձնական կեանքում։

Իսկ նոր հնարաւորութիւններն իրագործելու համար հարկաւոր է համբերութեամբ զինւել եւ համաչափ քայլքով շարժւել դէպի նպատակը։ Օգտակար կը լինի գործողութիւնների պլան կազմել եւ հետեւել դրան։

Տարին յաջող է նաեւ ամուսնական յարաբերութիւնների ամրապնդման կամ ընտանիք ստեղծելու համար, եթէ դեռ մենակ էք։

 

Կոյս

Կոյսերի համար 2021-ը նշանակալի կը լինի։ Այս նշանի ներկայացուցիչներին սպասւում են փոփոխութիւններ ծնողների հետ յարաբերութիւններում, հնարաւոր է նաեւ տեղափոխութիւն կամ բնակավայրի կտրուկ փոփոխութիւն։

Հնարաւոր են տատանումներ աշխատանքում։ Եթէ դուք մտածում էք փոխել գործունէութեան ոլորտը կամ աշխատանքը, ապա այս տարին շատ յաջող է այդ միտքն իրագործելու համար։ Հնարաւոր են նաեւ հեռաւոր ուղեւորութիւններ։ Դրանք կեանքում դրական նոտա կը մտցնեն։

 

Կշեռք

Կշեռքներին փոփոխութիւններ են սպասւում ինչպէս հարազատների հետ յարաբերութիւններում, այնպէս էլ աշխատանքում։ Հնարաւոր է հեղինակութեան աճ, նոր հետաքրքրութիւններ ու ծանօթութիւններ ի յայտ կը գան, ինչպէս նաեւ կը փոխւեն կեանքի վերաբերեալ հայեացքները։

Տարին յաջող է նոր նախաձեռնութիւնների համար։ Աստղերը խորհուրդ են տալիս բռնել ոգեշնչման ալիքն ու առաջ մղել սեփական նախագծերը։ Միացրէք ձեր դիւանագիտական ունակութիւնները, ճարպիկ եղէք, աշխատէք ամէն ինչ հասցնել։

 

Կարիճ

Կարիճների յարաբերութիւններում կրքեր ու լարւածութիւն է սպասւում։ Այդ առումով տարին կարիճների համար անհանգիստ կը լինի։ Այնուամենայնիւ, այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տրւում տարւայ ընթացքում երբեմն ուղղակի «լողալ հոսանքի հետ»։

Կեանքը դէպի լաւը փոխելու հնարաւորութիւն կայ։ Դա վերաբերում է ընտանիք ստեղծելուն, երեխայի ծննդին, բնակութեան վայրի փոփոխութեանը։ Տարին շատ յաջող է նմանատիպ հարցերի լուծման համար։ Կարիճների համար կարեւոր թեմաներ են ֆինանսները, կարիերան, ընտանիքը։

 

Աղեղնաւոր

Աղեղնաւորների համար 2021 թ․-ը շատ կարեւոր է․ յագեցած, ինչ-որ տեղ նոյնիսկ գերյագեցած տարի կը լինի։ Աղեղնաւորներին ինքնագնահատականի փոփոխութիւններ են սպասւում, երբեմն՝ յարաբերութիւններում լարւած պահերի միջոցով։ Անհրաժեշտ է աւելի շատ ուշադրութիւն յատկացնել առողջութեանը։

Գլխապտոյտ սիրավէպ սկսելու բոլոր հնարաւորութիւնները կան։ 2021 թ․-ին արժէ զգոյշ եւ շրջահայեաց լինել ծախսերի հարցում։

 

Այծեղջիւր

Այծեղջիւրներին 2021-ին փիլիսոփայական խորհրդածութիւններ են սպասւում եւ սեփական մտքերի հետ մենակ մնալու ցանկութիւն։ Հնարաւոր են փոփոխութիւններ աշխատանքում եւ անգամ ժամանակաւոր գործազրկութիւն։ Ընդհանուր առմամբ տարին այծեղջիւրների համար բաւականին հեշտ կը լինի, հնարաւոր կը լինի վերջապէս շունչ քաշել։

Այն ամենը, ինչին Այծեղջիւրները կը կարողանան հասնել եկող տարւայ ընթացքում, բարեկեցութեան հիմք կը դառնայ մօտակայ 20 տարւայ համար։

 

Ջրհոս

Ջրհոսը կը վերանայի իր երազանքները, նրա մօտ ընկերների շրջանակը փոխելու ցանկութիւն կառաջանայ, արժէքների վերաիմաստաւորում տեղի կունենայ։ Սիրային կեանքը բազում արկածներ է խոստանում․ աստղերը երկրորդ կէս գտնելու եւ ամուր ամուսնութիւն կառուցելու հնարաւորութիւն կը տան։

Մի խօսքով՝ եթէ դուք որոշել էք արմատապէս փոխել ձեր կեանքը, ապա 2021-ը նպաստաւոր է դրա համար։

 

Ձկներ

Ձկները կը սուզւեն իրենց գաղտնիքների մէջ։ Կարող են փոփոխութիւններ տեղի ունենալ կարիերայում եւ անձնական կարգավիճակում․ Ձկները կարող են բաժանւել կամ հակառակը՝ օրինականացնել իրենց յարաբերութիւնները։ Նրանցից շատերը կը սկսեն մտածել գլոբալ նպատակների մասին։ Հնարաւոր են փոփոխութիւններ ծնողների հետ յարաբերութիւններում, ինչպէս դէպի լաւը, այնպէս էլ դէպի վատը։

Ձեզ խորհուրդ է տրւում կենտրոնանալ հոգեւոր զարգացման, ձեր ներքին աշխարհի վրայ։ Եթէ դուք ստեղծագործ մարդ էք, ապա այս տարին շատ ոգեշնչում եւ գաղափարների իրագործում կը բերի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։