Հա

Այլ

18/01/2021 - 11:18

Կոլումբիայում առաջարկել են սպանել Պաբլօ Էսկոբարի «կոկաինային» գետաձիերին՝ պատճառաբանելով, որ դրանք լուրջ վտանգ են ներկայացնում

Կոլումբացի գիտնականները Telegraph-ի հետ զրոյցում նշել են, որ տխրահռչակ նարկոբարոն Պաբլօ Էսկոբարի, այսպէս կոչւած, «կոկաինային» գետաձիերը արագօրէն բազմանում են եւ վտանգ ներկայացնում երկրի էկոհամակարգի համար:

«alikonline.ir»- Կոլումբացի գիտնականները Telegraph-ի հետ զրոյցում նշել են, որ տխրահռչակ նարկոբարոն Պաբլօ Էսկոբարի, այսպէս կոչւած, «կոկաինային» գետաձիերը արագօրէն բազմանում են եւ վտանգ ներկայացնում երկրի էկոհամակարգի համար: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը:

Աֆրիկեան կենդանիները Կոլումբիա են բերւել 1980-ականներին, երբ թմրավաճառ Պաբլօ Էսկոբարը նրանց մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է իր անձնական կենդանաբանական այգի: Մեդելինեան կարտելի ղեկավարի մահից յետոյ կառավարութիւնը վերահսկողութիւն է հաստատել նրա ունեցւածքի վրայ: Բացատրւում է, որ կենդանիների մեծ մասին դուրս են բերել, բայց չորս գետաձի թողել են  լճակի մէջ, որտեղից նրանց հետնորդները տարածւել են Մագդալենա գետի աւազանում:

Փորձագէտների հաշւարկներով, այժմ երկրում կայ 80-100 գետաձի, բայց մինչեւ 2040 թւականը դրանց թիւը կարող է հասնել գրեթէ 1500-ի, որից յետոյ աֆրիկեան կենդանիների ազդեցութիւնը շրջակայ միջավայրի վրայ կը դառնայ անդառնալի, եւ դրանց թիւը հնարաւոր չի լինի վերահսկել:

«Ոչ ոքի դուր չի գալիս գետաձիներին կրակելու գաղափարը, բայց մենք պէտք է խոստովանենք, որ այլ ռազմավարութիւն չի գործում»,- ասել է բնապահպան Նատալի Կաստելբլանկօ Մարտինէսը:

«Biological Conservation» ամսագրում կատարւած ուսումնասիրութեան մ՝ջ մասնագ՝տը բացատրում է, որ ի տարբերութիւն կենդանիների բնական աֆրիկյեան միջավայրի, որտեղ նրանց աճը սահմանափակւում է երաշտի եւ գիշատիչների կողմից գետաձիերի որսով, Մագդալենայի աւազանում կենդանիների այս տեսակը չունի բնական թշնամիներ եւ չկան եղանակայաին բաւական չոր ժամանակահատւածներ, որի պատճառով գետաձիերի բազմացման մակարդակը կարող է նւազել:

Մասնագէտը նշում է, որ կենդանիների մեզի եւ կղանքի քանակը մեծացնում է ջրի մէջ ֆոսֆատների եւ ազոտի կոնցենտրացիան, իսկ դրանից առաջացող մակաբոյծներն ու հիւանդութիւնները կարող են փոխանցւել ինչպէս կենդանական աշխարհին, այնպէս էլ տնային կենդանիներին եւ նոյնիսկ մարդկանց:

Բացի այդ, ինչպէս գրում է բրիտանական հրատարակութիւնը, Աֆրիկայից եկած կենդանիները կարող են յարձակւել մարդկանց վրայ: Մասնաւորապէս, անցեալ տարի կոլումբացի ֆերմերներից մէկը ջուր հաւաքելիս գետաձիու յարձակմանն էր ենթարկւել: Գետաձին կծել էր նրա ոտքը եւ նետել էր օդ ՝ կոտրելով ոտքը, ազդրը եւ մի քանի կողոսկրեր:

Այնուամենայնիւ, տեղացիներն աֆրիկեան կենդանիներին համարում են ոչ պաշտօնական թալիսման: Նւէրների խանութները Պուերտօ Տրիունֆոյում վաճառում են գետաձու տեսքով կախազարդեր եւ նրանց պատկերով շապիկներ, իսկ կենդանիների իրաւունքների պաշտպանները պաշտպանում են նրանց: Սակայն գիտնականներն ասում են, որ ակտիւիստները չեն տեսնում ամբողջական պատկերը, գրում է թերթը:

Բնապահպանները տարիներ շարունակ փորձում են ստերիլիզացնել գետաձիերին, բայց դա շատ ժամանակ եւ ջանք է պահանջում, եւ մատչելի ռեսուրսները շատ քիչ են:

Կառավարութեան բնապահպան Դէյւիդ Էչեւէրրի Լոպէսը հրատարակութեանը յայտնել է, որ ինքը կարող է տարեկան մօտ մէկ գետաձի կաստրացնել, մինչդեռ, ըստ գիտնականների, դրանց թւաքանակի աճը կազմում է տարեկան մօտ 10%:

Ըստ Կաստելբլանկօ Մարտինէսի, ստերիլիզացման ծրագիրը կարող էր արդիւնաւէտ լինել, եթէ պաշտօնեաները վաղ շրջանում տրամադրէին բաւարար ռեսուրսներ ծրագրի համար, բայց այժմ հնարաւոր միակ տարբերակը կենդանիներին գնդակահարելն է:

Յարակից լուրեր

  • Երեւանի կենդանաբանական այգին հրաժեշտ է տալիս գետաձի Մանուկին
    Երեւանի կենդանաբանական այգին հրաժեշտ է տալիս գետաձի Մանուկին

    Երեւանի կենդանաբանական այգու աշխատակազմը ցաւով տեղեկացնում է, որ պատրաստւում է հրաժեշտ տալ 28-ամեայ գետաձիուն՝ Մանուկին:
    Թէեւ համարւում է, որ գետաձիերի կեանքի տեւողութիւնը կարող է հասնել 40 տարու, յայտնի է նաեւ, որ այս կենդանիները երկար կեանք չեն կարող ունենալ սեղանատամների քայքայումից յետոյ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։