Հա

Այլ

07/02/2021 - 10:50

Գերմանիայում շները վերապատրաստւել են COVID-19 յայտնաբերելու համար

Գերմանիայում շներին վարժեցրել են՝ յայտնաբերելու COVID-19-ը մարդկանց մօտ: 

«alikonline.ir» - Գերմանիայում շներին վարժեցրել են՝ յայտնաբերելու COVID-19-ը մարդկանց մօտ: Շուն վարժեցնողները որպէս վերապատրաստման նմուշ օգտագործում են կորոնավիրուսով վարակւած մարդկանց թուքը: Դասընթացից յետոյ շները գերազանց արդիւնքներ են ցոյց տալիս: Նրանք 94 տոկոսով ճանաչում են վիրուսը։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է Mir24-ը։

Նշւում է, որ վիրուսն ինքնին հոտ չունի: Բայց երբ այն ախտահարում է բջիջը, վերջինիս նիւթափոխանակութիւնը սկսում է փոխւել: Յատուկ նիւթեր են արտանետւում: Շունը վիրուսը սկսում է ճանաչել հէնց այդ հոտով։

Ռուսաստանում շներին նաեւ վարժեցնում են օդանաւակայաններում աշխատելու համար: Դրա համար բուծւել է յատուկ ցեղատեսակ, որը կոչւում է «շալայկա»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։