Հա

Այլ

15/02/2021 - 12:20

Արժի արդեօք կորոնավիրուսից պաշտպանւելու համար երկու դիմակ կրել

Միաժամանակ երկու դիմակ կրելը մինչեւ 80-90% արդիւնաւէտութեամբ նւազեցնում է կորոնավիրուսով վարակման ռիսկը ե՛ւ մարդու, ե՛ւ նրա շրջապատի համար: Այս մասին յայտնում են ինչպէս ԱՄՆ հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագէտները, այնպէս էլ նորւեգացի բուժաշխատողները:

«alikonline.ir» - Միաժամանակ երկու դիմակ կրելը մինչեւ 80-90% արդիւնաւէտութեամբ նւազեցնում է կորոնավիրուսով վարակման ռիսկը ե՛ւ մարդու, ե՛ւ նրա շրջապատի համար: Այս մասին յայտնում են ինչպէս ԱՄՆ հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագէտները, այնպէս էլ նորւեգացի բուժաշխատողները: Գրում է News.am-ը:

Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տւեալներով՝ գիտնականները ստուգել են դիմակներ կրելու մի քանի տարբերակներ եւ այն, թէ որքանով են դրանք արդիւնաւէտ պահում վիրուսային մասնիկները հազալիս: Այսպէս, նրանք գնահատել են այնպիսի համադրութիւններ, ինչպիսիք են՝ մէկ եռաշերտ բժշկական դիմակը, մէկ եռաշերտ գործւածքից դիմակը եւ եռաշերտ գործւածքից դիմակը, որը ծածկում է բժշկական դիմակը: Բացի այդ, պարզւել է շնչառութեան ընթացքում արտանետւած աերոզոլները պահելու արդիւնաւէտութիւնը, եւ ստուգւել են այնպիսի կազմաձեւեր, ինչպիսիք են կրկնակի դիմակը կամ ականջների համար կապած օղակներով դիմակը:

Հազի եւ շնչառութեան իմիտացիայի համար օգտագործւել են գլխի էլաստոմերային ձեւերը, որոնք աերոզոլային մասնիկների եւ դրանց փոխարինողի դեր են կատարել: Մի գլուխը յագեցած է եղել ծխամորճով, որի միջոցով աերոզոլներ են արտանետւել: Դիմակի կրման իւրաքանչիւր տարբերակի համար կատարւել է երեք 15 րոպէանոց վազք:

Ինչպէս պարզւել է, մէկ բժշկական դիմակը` առանց կապւած օղակների, արգելափակել է աերոզոլի մասնիկների 42%-ը, իսկ մէկ գործւածքից դիմակը` 44,3%-ը: Գործւածքից դիմակի համադրութիւնը, որը ծածկել է բժշկական դիմակը (կրկնակի դիմակ), արգելափակել է մասնիկների 92,5%-ը: Երկրորդ փորձի ընթացքում կրկնակի դիմակը 82,2%-ով, իսկ կապւած օղակներով դիմակը 69,2%-ով նւազեցրել է ազդեցութիւնը կողքին կանգնած առանց դիմակի մարդու վրայ:

Եթէ աղբիւրը դիմակ չի կրել, իսկ ազդեցութեան ենթարկւող մարդը կրել է կրկնակի դիմակ, ապա այդ համադրութիւնը ապահովել է 83% պաշտպանութիւն: Կապւած օղակների դէպքում ազդեցութիւնը նւազեցւել է 64,5%-ով: Եթէ երկուսն էլ կրել են կրկնակի դիմակ կամ կապւած օղակներով դիմակ, ապա պաշտպանութիւնը հասել է համապատասխանաբար 96,4-ի եւ 95,9%-ի։

Միանգամից երկու դիմակ կրելու խորհրդատւութեամբ վերջերս հանդէս են եկել նաեւ նորւեգական առողջապահական համակարգի ներկայացուցիչները: Նրանց խօսքով՝ մէկ դիմակը առաւել յաճախ ոչ հերմետիկ է փակում դէմքը, ուստի կորոնավիրուսով վարակւելու ռիսկը շարունակում է մնալ բարձր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։