Print this page
27/06/2021 - 12:50

Գիտնականները պարզել են՝ երբ է առաջին անգամ կորոնավիրուսի բռնկում տեղի ունեցել

Աւելի քան 20 հազար տարի առաջ Արեւելեան Ասիայում կորոնավիրուսի համաճարակ է սկսւել, որը նման է եղել «Քովիդ-19»-ին:

«alikonline.ir» - Աւելի քան 20 հազար տարի առաջ Արեւելեան Ասիայում կորոնավիրուսի համաճարակ է սկսւել, որը նման է եղել «Քովիդ-19»-ին:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման եզրակացութեան է եկել գիտնականների խումբը, որոնց ուսումնասիրութեան արդիւնքները հրապարակւել են Current Biology գիտական ամսագրում:

Կորոնավիրուսով վարակումների բռնկման ապացոյց է յայտարաբերւել Արեւելեան Ասիայի, այսինքն՝ ներկայիս Չինաստանի, Ճապոնիայի, Մոնղոլիայի, ԿԺԴՀ-ի, Հարաւային Կորէայի եւ Թայւանի հնագոյն բնակչութեան գենետիկ տւեալներում:

Փորձագէտների թիմն ուսումնասիրել է աւելի քան աշխարհի տարբեր մասերում բնակւող 2500 ժամանակակից մարդու գենոմները՝ հասկանալու համար, թէ ինչպէս է մարդկութիւնը հնում յարմարւել կորոնավիրուսի բռնկումներին:

Գիտնականներին յաջողւել է պարզել մարդկային օրգանիզմում սպիտակուցի դերակատարումը, որը փոխգործակցում է օրգանիզմում յայտնւած վիրուսների հետ:

«Մարդու էւոլիւցիայի միլիոնաւոր տարիների ընթացքում բնական ընտրութիւնը յանգեցրել է գեների մի քանի տեսակների առանձնացմանը, որոնք կոդաւորում են վերոնշեալ սպիտակուցը: Դա տեղի է ունենում 3 անգամ աւելի արագ, քան այլ դասի գեների համար»,- ասւում է ամսագրում:

Մասնագէտները պարզել են, որ այդ գեները հիմնականում ակտիւ են թոքերում, որոնք ամենից շատ են տուժում կորոնավիրուսով վարակւելու դէպքում, եւ անմիջականօրէն փոխգործակցում են «Քովիդ-19»-ի համավարակի հիմքում ընկած վիրուսի հետ:

Հետազօտութեանը մասնակցել են մասնագէտներ Քւինսլենդի, Ադելաիդայի համալսարաններից, Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանից եւ Արիզոնայի համալսարանից:

 

Յարակից լուրեր