Հա

Այլ

06/07/2021 - 09:40

Աստղային կուտակումների կենտրոնում միանգամից 100 սեւ անցք է յայտնաբերւել

Աստղագէտները պարզել են, որ Օձի համաստեղութեան Palomar 5 գնդաձեւ կուտակման մէջ՝ Երկրից 76,000 լուսային տարի հեռաւորութեան վրայ, շուրջ 100 սեւ անցք է գտնւում, որոնց բաժին է ընկնում երկնային մարմնի զանգւածի մօտ 20 տոկոսը: 

«alikonline.ir» - Աստղագէտները պարզել են, որ Օձի համաստեղութեան Palomar 5 գնդաձեւ կուտակման մէջ՝ Երկրից 76,000 լուսային տարի հեռաւորութեան վրայ, շուրջ 100 սեւ անցք է գտնւում, որոնց բաժին է ընկնում երկնային մարմնի զանգւածի մօտ 20 տոկոսը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը՝ ներկայացնելով Nature Astronomy գիտական ամսագրում հրապարակւած տւեալները:

«Աստղաֆիզիկոսները վաղուց ենթադրում էին, որ սեւ անցքերի միաձուլումը մեծամասամբ տեղի է ունենում աստղերի գնդաձեւ կուտակումներում, սակայն մինչեւ վերջերս գիտնականները չգիտէին, թէ ինչքան շատ դրանք կարող են լինել: Ուսումնասիրութիւնների մեր մեթոդի շնորհիւ նման տեղեկութիւն հնարաւոր է ստանալ նաեւ այլ մարմինների համար», - յայտնել է ուսումնասիրութեան համահեղինակ, Քարդիֆի համալսարանի գիտաշխատող Ֆաբիօ Անտոնինին:

Աստղերին զանգւածով նման սեւ անցքերի միաձուլման մասին գիտնականները տեղեկութիւն են ստանում գրաւիտացիոն ալիքներ որսացող սարքերի օգնութեամբ: Որոշ գործօններ, ինչպէս օրինակ՝ նման իրադարձութիւնների յաճախականութիւնը եւ սեւ անցքերի չափսերը խօսում են այն մասին, որ այդ մարմիններն առաջանում են տարբեր տեսակի աստղային կուտակումներում:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։