Հա

Այլ

27/07/2021 - 12:40

Աշխարհի ամենահարուստ մարդը ՆԱՍԱ-ին 2 մլրդ դոլար է առաջարկել` լուսնային ծրագրում ներառւելու համար

Աշխարհի ամենահարուստ մարդը համարւող Ջէֆ Բեզոսն առաջարկով դիմել է ԱՄՆ Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութեանը (ՆԱՍԱ), ըստ Tert.am-ի՝ գրում է BBC-ն` մանրամասնելով, որ խօսքը Լուսնի վրայ վայրէջքի համար յատուկ մոդուլի կառուցման մասին է:

«alikonline.ir» - Աշխարհի ամենահարուստ մարդը համարւող Ջէֆ Բեզոսն առաջարկով դիմել է ԱՄՆ Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութեանը (ՆԱՍԱ), ըստ Tert.am-ի՝ գրում է BBC-ն` մանրամասնելով, որ խօսքը Լուսնի վրայ վայրէջքի համար յատուկ մոդուլի կառուցման մասին է:

Յայտնի է, որ Amazon եւ Blue Origin ընկերութիւնների հիմնադիրը ՆԱՍԱ-ին 2 մլրդ դոլար է առաջարկել, որպէսզի գործակալութիւնը վերանայի համապատասխան պայմանագրում Blue Origin-ի ներառումը:

Աղբիւրը գրում է, որ դեռեւս ապրիլին ՆԱՍԱ-ն մերժել էր Բեզոսի Blue Origin-ի տարբերակը` փոխարէնը պայմանագիր կնքելով մէկ այլ մեծահարուստի` Իլոն Մասկի SpaceX ընկերութեան հետ: Խօսքը 2,9 մլրդ դոլար արժողութեամբ պայմանագրի մասին է:

Այս գումարով ընկերութիւնը պէտք է կառուցի Լուսնի վրայ վայրէջքն ապահովող այնպիսի համակարգ, որը 2024-ին կը կարողանայ տիեզերագնացներին Երկրի բնական արբանեակի մակերեւոյթ հասցնել:

Նշւում է, որ ՆԱՍԱ-ն կարող է պայմանագիր կնքել միայն մէկ ընկերութեան, այլ ոչ թէ երկուսի հետ, ինչը պայմանաւորւած է պետութեան կողմից ֆինանսաւորման պակասով: Յայտնի է, որ Կոնգրեսը Լուսնի վրայ վայրէջքի համար նախատեսւած մոդուլի կառուցման նպատակով գործակալութեան խնդրած 3,3 մլրդ դոլարի փոխարէն յատկացրել է ընդամէնը 850 մլն դոլար:

Այժմ Բեզոսը ՆԱՍԱ-ի ղեկավարին ուղղւած իր նամակում նշել է, որ Blue Origin-ը 2 մլրդ դոլարի ծաւալով կը վճարի գործակալութեան ծախսերը, ինչի համար Blue Origin-ը պէտք է ներառւի պայմանագրում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։