Հա

Այլ

04/08/2021 - 10:50

Հիւանդների 70 տոկոսի դէպքում COVID-19-ի ախտանիշները պահպանւում են վեց ամիս

Հիւանդների աւելի քան 70 տոկոսի դէպքում COVID-19-ի ախտանիշները պահպանւում են մի քանի ամիս: Այս մասին ասւում է Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների նոր հետազօտութեան մէջ:

«alikonline.ir» - Հիւանդների աւելի քան 70 տոկոսի դէպքում COVID-19-ի ախտանիշները պահպանւում են մի քանի ամիս: Այս մասին ասւում է Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների նոր հետազօտութեան մէջ:

Ըստ News.am-ի՝ ինչպէս փոխանցում է «Իզւեստիա»-ն՝ գիտնականները վերլուծել են 2020 թւականի յունւարից մինչեւ 2021 թւականի մարտը հրապարակւած 45 տարբեր հետազօտութիւնների արդիւնքները եւ պարզել, որ ամենից յաճախ հիւանդները յայտնում են հեւոցի, յոգնածութեան եւ քնի խանգարումների մասին: Ընդհանուր առմամբ, փորձագէտները յայտնաբերել են 84 տարբեր ախտանիշներ, այդ թւում՝ համի եւ հոտի կորուստ, դեպրեսիա, անհանգստութիւն, կրծքավանդակի ցաւ եւ ջերմութիւն, ինչպէս նաեւ՝ ճանաչողական խանգարումներ, ինչպիսիք են յիշողութեան կորուստը եւ կենտրոնանալու հետ կապւած դժւարութիւնը:

Ինչպէս պարզւել է, ախտորոշումից վեց ամիս անց հիւանդների 72.5 տոկոսը բողոքում էր առնւազն մէկ կայուն ախտանիշից: Դա կարող է նշանակել, որ հիւանդութիւնը ազդել է օրգանիզմի տարբեր համակարգերի վրայ՝ սրտանօթային, շնչառական, նեարդային, մկանային եւ իմունային:

Շատ դէպքերում հիւանդները բողոքում էին յոգնածութիւնից, հետազօտութեան մասնակիցների մօտ 40 տոկոսը նշում էր այս ախտանիշը, շնչառութեան պակասը (36 տոկոս) եւ քնի խանգարումը (29 տոկոս): Կենտրոնանալ չկարողանալը, դեպրեսիան, անհանգստութիւնը, ընդհանուր ցաւը եւ անյարմարաւէտութիւնը սովորական էին: Որոշ հիւանդներ ֆորմալ վերականգնումից ամիսներ անց այդպէս էլ չեն վերականգնել հոտառութիւնը կամ համը:

Հետազօտութեան հեղինակները նաեւ ընդգծել են, որ հոսպիտալացւած հիւանդների երիտասարդ տարիքը նրանց չի պաշտպանել վարակի երկարաժամկէտ հետեւանքներից:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։