Հա

Այլ

05/08/2021 - 10:50

Իսպանացի նկարիչը յաղթել է մսի լուսանկարով ծաղրանկարների մրցոյթում

Իսպանացի նկարիչ Ասյէր Սանսը յաղթել է «World Humor Awards» ծաղրանկարների համաշխարհային մրցոյթում, որտեղ ցուցադրել է հում մսի մի կտոր, որը յիշեցնում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պրոֆիլը:

«alikonline.ir» - Իսպանացի նկարիչ Ասյէր Սանսը յաղթել է «World Humor Awards» ծաղրանկարների համաշխարհային մրցոյթում, որտեղ ցուցադրել է հում մսի մի կտոր, որը յիշեցնում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պրոֆիլը: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ամբողջ աշխարհից ծաղրանկարիչների վեցերորդ մրցոյթն անցկացւել է Իտալիայի Սալսմաջորէ քաղաքում: Իրենց աշխատանքները ներկայացրել են շուրջ 250 նկարիչներ 75 երկրներից։

Ինչպէս հաղորդւում է մրցոյթի կայքում, Սանսը յաղթել է «հումորային դիմանկար» անւանակարգում: Նրա ներկայացրած լուսանկարում խոզի կոտլետը անսխալական յիշեցնում է ԱՄՆ 45-րդ նախագահի դէմքի յատկանիշները։

Բասկերի Երկրի նկարիչը պատմել է, որ գրեթէ կէս տարի է ծախսել մսի կրպակները եւ շուկաները շրջանցելու համար, որպէսզի գտնի մսի համապատասխան կտոր, որից յետոյ կտրւել է Թրամփի «պրոֆիլը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։