Հա

Այլ

07/08/2021 - 09:30

Սիբիրի քարանձաւում առիւծի ձագերի՝ լաւ պահպանւած 2 բրածոյ է յայտնաբերւել՝ իրարից 15 հազար տարւայ տարբերութեամբ

Սիբիրի սառցակալած արկտիկական քարանձաւներից մէկում առիւծի ձագերի բրածոյ են յայտնաբերել, որոնք այնքան լաւ են պահպանւել, ասես կենդանիները հանգիստ քնած լինեն:

«alikonline.ir» - Սիբիրի սառցակալած արկտիկական քարանձաւներից մէկում առիւծի ձագերի բրածոյ են յայտնաբերել, որոնք այնքան լաւ են պահպանւել, ասես կենդանիները հանգիստ քնած լինեն: Տեղեկացնում է Tert.am-ը:

Նշւում է, որ բրածոն, որին տրւել է Սպարտա անունը, մէկն է 2017-18 թւականներին յայտնաբերւած երկու կորիւնից: Ինչպէս ներկայացնում է CNN-ը, մասնագէտները նշել են, որ թէեւ կենդանու ոսկեգոյն մորթին ցեխոտւած է եղել, այն ընդհանրապէս վնասւած չէ: Բացի այդ, կենդանու ատամները, մաշկը, հիւսւածքները եւ օրգանները մումիֆիկացւած վիճակում են, բայց ամբողջական են մնացել:

Մասնագէտները պարզել են, որ կենդանին ապրել է 28 հազար տարի առաջ: Անհաւանականօրէն լաւ պահպանւած մարմինն ուսումնասիրող գիտնականը նշել է, որ կորիւնի եղունգները դեռ բաւականին սուր են:

Սկզբում մասնագէտները ենթադրում էին, որ 2 կենդանին նոյն ընտանիքից են եղել, քանի որ յայտնաբերւել են իրարից ընդամենը 15 մետր հեռաւորութեամբ: Սակայն նոր ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ դրանք տարբեր տարիքի են եղել՝ մօտ 15 հազար տարւայ տարբերութռամբ:

Ռադիոածխածնային քննութիւնը թոյլ է տւել մասնագէտներին ենթադրել, որ միւսը, որին անւանել են Բորիս, աւելի քան 43 հազար տարեկան է:

Երկու ձագն էլ 1 կամ 2 ամսական են եղել: Դեռեւս հասկանալի չէ, թէ ինչպէս են դրանք սատկել: Ճապոնացի եւ ռուս մասնագէտներից կազմւած գիտական թիմի կարծիքով՝ որեւէ նշան չի յայտնաբերւել, որ առիւծի ձագերը գիշատիչների զոհ են դարձել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։