Հա

Այլ

09/08/2021 - 09:40

NASA-ն կամաւորներին առաջարկում է մէկ տարի ապրել «Մարսի վրայ կեանքի իմիտացիայի մէջ»

NASA-ն փնտրում է կամաւորների, ովքեր կը համաձայնեն մի տարի ապրել մարսիական պայմաններում: Այս առաքելութիւնը Մարսի վրայ կեանքի իմիտացիա կը դառնայ:

«alikonline.ir» - NASA-ն փնտրում է կամաւորների, ովքեր կը համաձայնեն մի տարի ապրել մարսիական պայմաններում: Այս առաքելութիւնը Մարսի վրայ կեանքի իմիտացիա կը դառնայ. յայտնում է Business Insider-ը:

Հիւսթոնի Ջոնսոնի տիեզերական կենտրոնի ներսում 158 քառակուսի մետր տարածքի վրայ անսովոր առաքելութեան համար 3D տպագրութեան միջոցով կը կառուցւի Mars Dune Alpha յատուկ մոդուլ, որը նախատեսւած է չորս մարդու համար: Այնտեղ նրանք կապրեն, կաշխատեն, կը մոդելաւորեն տիեզերք դուրս գալու իրավիճակները եւ կը կատարեն այլ առաջադրանքներ:

Դիմորդները պէտք է լինեն 30-35 տարեկան եւ ունենան լաւ ֆիզիկական առողջութիւն: Նրանք սահմանափակ կապ կունենան ընտանիքների, ընկերների եւ մտերիմների հետ եւ ստիպւած կը լինեն սովորել յաղթահարել սահմանափակ ռեսուրսները եւ սարքաւորումների խափանումները:

NASA-ն նախատեսում է երեք փորձ, որոնցից առաջինը պէտք է սկսւի արդէն յաջորդ աշնանը:

Գործակալութեան ներկայացուցիչները յայտարարել են, որ Երկրի վրայ մոդելաւորումը կօգնի հասկանալ եւ դիմակայել ֆիզիկական եւ հոգեբանական մարտահրաւէրներին, որոնց կը բախւեն տիեզերագնացները Մարս ուղարկւելուց առաջ: Պայմանագրի արժէքը չի հաղորդւում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։