Հա

Այլ

22/08/2021 - 10:30

Գիտնականը պատմել է, թէ ինչպէս կարելի է Մարսը վերածել երկրորդ Երկրի

Մարսի վրայ աստղակերպ գցելը մոլորակի մթնոլորտը մեծ քանակութեամբ անկայուն նիւթերով տաքացնելու եւ լցնելու լաւագոյն միջոցն է, իսկ էլեկտրամագնիսը թոյլ կը տայ փոխարինել մոլորակի մագնիսական դաշտը, յայտարարել է գիտութիւնների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի աստղատիեզերական կենտրոնի աշխատակից Վեաչեսլավ Աւդէեւը։

«alikonline.ir» - Մարսի վրայ աստղակերպ գցելը մոլորակի մթնոլորտը մեծ քանակութեամբ անկայուն նիւթերով տաքացնելու եւ լցնելու լաւագոյն միջոցն է, իսկ էլեկտրամագնիսը թոյլ կը տայ փոխարինել մոլորակի մագնիսական դաշտը, յայտարարել է գիտութիւնների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի աստղատիեզերական կենտրոնի աշխատակից Վեաչեսլավ Աւդէեւը։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

The Mars Society-ի հիմնադիր Ռոբերտ Զուբրինն առաջարկել է Մարսը «ռմբակոծել» Կենտաւրոս կոչւող աստղակերպերով: Սա աստղակերպերի խումբ է, որը գտնւում է Իւպիտերի եւ Նեպտունի ուղեծրերի միջեւ:

«Դրանք ունեն բաւականին երկարաձգւած ուղեծիր, եւ, այնուամենայնիւ, բաւականին յաճախ են ունենում գիսաստղային ակտիւութիւն: Սրանք օիէկտներ են, որոնք, թւում է, շատ թռչող նիւթեր ունեն»,- ասել է գիտնականը՝ յաւելելով, որ նման նիւթերն անհրաժեշտ են Մարսի խիտ մթնոլորտ ստեղծելու եւ այն գազերով լցնելու համար:

Մասնագէտների կարծիքով, անհրաժեշտ կը լինի քառամիջուկ շարժիչ՝ մի քանի տասնեակ տարւայ ընթացքում 2.5 կմ երկարութեամբ աստղակերպի յետագիծը փոխելու եւ այն դէպի Մարս ուղղելու համար:

Աւդէեւն ընդգծել է, որ նման ասղակերպը բաւական կը լինէր, որպէսզի հալեցւէր 150 կիլոմետր շառաւղով եւ 50 մետր խորութեամբ սառցէ լիճը: Այս դէպքում փոշին, որը կը բարձրանայ պայթիւնի հետեւանքով, կարող է յանգեցնել ցրտահարման:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։