Հա

Այլ

23/08/2021 - 09:35

Ինչո՞ւ է կորոնավիրուսի «դելտա» շտամը համարւում առաւել վտանգաւոր

Կորոնավիրուսի «դելտա» շտամն այսօր մեծ տարածում ունի աշխարհում: Ի՞նչ է իրենից ներկայացնում այս շտամը, եւ ինչո՞ւ է այն համարւում ամենավտանգաւորը:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի «դելտա» շտամն այսօր մեծ տարածում ունի աշխարհում: Ի՞նչ է իրենից ներկայացնում այս շտամը, եւ ինչո՞ւ է այն համարւում ամենավտանգաւորը: Այս մասին գրում է News.am-ը:

«Դելտա» շտամով վարակման առաջին դէպքը գրանցւել է Հնդկաստանում (Մահարաշտրա նահանգ), ուստի այն նաեւ կոչւում է հնդկական շտամ: Այս տարբերակը կրում է միանգամից երկու այլ մուտացիաների գենետիկական ծածկագիրը, ինչը հեշտացնում է դրա ներթափանցումը մարդու օրգանիզմ:

Նոր շտամը ունի մի շարք առանձնայատկութիւններ.

 

Արագ փոխանցում

ԱՀԿ-ի տւեալներով՝ «դելտա» շտամի փոխանցման արագութիւնը մօտ 40 տոկոսով բարձր է, քան «ալֆա» տարբերակինը (բրիտանական շտամ), որն իր հերթին 40 տոկոսով աւելի վարակիչ է, քան վարակի սկզբնական շտամը:

 

Բարդութիւնների ծանրութիւնը

Համարւում է, որ «դելտա» տարբերակով վարակը ուղեկցւում է հիւանդութեան աւելի ծանր ընթացքով եւ բարդութիւններով, քան վարակի նախորդ շտամները: «Դելտան», փորձագէտների խօսքով, կարող է հոսպիտալացւած հիւանդների թւի աճի պատճառ դառնալ: Բացի այդ, վարակւած հիւանդների մօտ թրոմբի առաջացման եւ այլ բարդութիւնների բարձր ռիսկ կայ:

 

Ախտանիշներ

«Դելտա» շտամով վարակւելու դէպքում կարող են առաջանալ հետեւեալ ախտանիշները.

- փորացաւ,

- ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում,

- ստամոքսի հետ կապւած լուրջ խնդիրներ,

- լսողութեան կորուստ,

- յօդացաւեր,

- հարբուխ,

- կոկորդի ցաւ

 

«Դելտա» տարբերակը եւ պատւաստանիւթերը

Գիտնականները հնարաւոր են համարում, որ պատւաստանիւթերը կարող են այնքան էլ արդիւնաւէտ չլինել կորոնավիրուսի մուտացիայի ենթարկւած նոր տարբերակների, այդ թւում՝ «դելտա»-ի դէմ: Հետազօտութեան տւեալների համաձայն՝ այս շտամն ունի մուտացիաներ, որոնք թոյլ են տալիս դրան խուսափել պատւաստանիւթերի կամ կորոնավիրուսային վարակի հետեւանքով առաջացած հակամարմիններից: Միեւնոյն ժամանակ, պատւաստանիւթի երկու չափաբաժինների ներարկմամբ պայմանաւորւած իմունիտետի ձեւաւորումից յետոյ շատ մարդկանց պաշտպանւածութիւնը վարակից կարող է զգալի մակարդակի հասնել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։