Հա

Այլ

30/08/2021 - 11:19

Վիրուսները, որոնք «թաղւած են» սառցաբեկորներում, կը դառնան նոր սպառնալիք Արկտիկայի համար

Կանադացի գիտնականներն ուսումնասիրել են Արկտիկիտ ամենամեծ լճի գենետիկական բաղադրութիւնը եւ յանգել եզրակացութեան, որ կլիմայի փոփոխութեան դէպքում դրանում բնակւող կենդանիների տեսակները վտանգում են վարակւել վիրուսներով կամ դառնալ միւսների համար փոխանցիչներ: 

«alikonline.ir»- Կանադացի գիտնականներն ուսումնասիրել են Արկտիկիտ ամենամեծ լճի գենետիկական բաղադրութիւնը եւ յանգել եզրակացութեան, որ կլիմայի փոփոխութեան դէպքում դրանում բնակւող կենդանիների տեսակները վտանգում են վարակւել վիրուսներով կամ դառնալ միւսների համար փոխանցիչներ: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Le Figaro թերթը:

Հողի եւ լճի մնացորդների հետազօտութիւնից յետոյ գիտնականները յայտնաբերել են վիրուսների եւ դրանց տէրերի, այդ թւում՝ կենդանիների, սնկերի եւ բոյսերի հետքեր:

Աւելի վաղ մասնագէտները պարզել են օրգանիզմների միջեւ սիմբիոզների հաւանականութիւնն ու եզրակացրել, որ այն շատ աւելին է նմուշառումներում, որոնք վերցւել են լճում յայտնւած հալած ջրերից:

Ներկայում Արկտիկայի ինֆեկցիոն հիւանդութիւնները «թաղւած» են սառցաբեկորներում եւ դրանց տարածման ռիսկը բաւականին ցածր է, քանի որ այդտեղ չկան պոտենցիալ փոխադրիչներ, ինչպէս մոծակներն ու ճանճերը: Սակայն կլիմայի կտրուկ փոփոխութեան պատճառով կը սկսեն հալւել սառցաբեկորներն ու վերականգնել վիրուսները: Կենդանիները շատ արագ կը սկսեն տեղափոխւել հիւսիս եւ վարակւել վարակներով, որոնք նախքան այդ սպառնալիք չէին ներկայացնում: Աստիճանաբար դրանք կը տեղափոխեն վիրուսները մոլորակի այլ շրջաններ: Արկտիկան կը դառնայ վարակի էպիկենտրոն եւ տարածումը շատ դժւար կը լինի կանխարգելել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։