Հա

Այլ

03/10/2021 - 08:25

BepiColombo տիեզերական զոնդը փոխանցել է Մերկուրիի առաջին պատկերը

BepiColombo տիեզերական զոնդը փոխանցել է Մերկուրիի մակերեւոյթի առաջին պատկերը: 

«alikonline.ir» - BepiColombo տիեզերական զոնդը փոխանցել է Մերկուրիի մակերեւոյթի առաջին պատկերը: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով Եւրոպական տիեզերական գործակալութեանը (ESA):

«Եւրոպա-ճապոնական համատեղ BepiColombo առաքելութիւնը Մերկուրիի այս պատկերն արել է 2021 թւականի հոկտեմբերի 1-ին, երբ տիեզերանավը թռել է մոլորակի կողքով»,- ասւում է մամուլի հաղորդագրութեան մէջ:

Ըստ յայտարարութեան՝ լուսանկարն արւել է UTC-ի ժամանակով 23:44-ին, երբ զոնդը գտնւել է Մերկուրիից 2418 կիլոմետր հեռաւորութեամբ: Դրանից տասը րոպէ առաջ սարքը կարողացել է մօտենալ մոլորակին մօտ 199 կիլոմետր հեռաւորութեամբ:

1024x1024 պիքսելանոց լուսանկարում պատկերւած է Մերկուրիի հիւսիսային կիսագնդի մի մասը, որտեղ գտնւում են Կալւինօ եւ Լերմոնտով խառնարանները, Սիխտու հարթավայրը: Գործակալութիւնը ակնկալում է, որ աւելի մանրամասն տղեկութիւններն ու այլ պատկերները շուտով կը ստանայ:

Աւելի վաղ BepiColombo-ն թռիչք էր կատարել Վեներայի մօտ` Մերկուրիի ուղեծիր մտնելու համար անհրաժեշտ արագացումը ստանալու համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։