Հա

Այլ

31/10/2021 - 08:20

Apple-ը դարձել է երկրորդ խոշորագոյն սմարթֆոն արտադրողը՝ առաջ անցնելով Xiaomi-ից

Apple-ը կրկին աշխարհում երկրորդ խոշորագոյն սմարթֆոն արտադրողն է: IDC-ի տւեալներով` Կուպերտինոյում գտնւող ընկերութիւնը երրորդ եռամսեակում մատակարարել է 50.4 միլիոն սմարթֆոն: 

«alikonline.ir» - Apple-ը կրկին աշխարհում երկրորդ խոշորագոյն սմարթֆոն արտադրողն է: IDC-ի տւեալներով` Կուպերտինոյում գտնւող ընկերութիւնը երրորդ եռամսեակում մատակարարել է 50.4 միլիոն սմարթֆոն: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով phonearena.com-ը։

Սա 6.1 միլիոնով աւելի է Xiaomi-ից, որը նախկինում զբաղեցնում էր երկրորդ տեղը։ Առաջին տեղը շարունակում է պահպանել Samsung-ը, որը տարւայ երրորդ եռամսեակում 18.6 միլիոնով աւելի շատ սմարթֆոն է մատակարարել, քան Apple-ը։

Վերջին տւեալները ցոյց են տալիս, որ iPhone-ի մատակարարումները տարեկան կտրւածքով աճել են 20.8 տոկոսով: Այս ցուցանիշը Apple-ին դարձնում է սմարթֆոնների ամենաարագ զարգացող արտադրողը լաւագոյն հնգեակում: Օրինակ՝ Samsung-ի մատակարարումները նւազել են 14.2 տոկոսով, իսկ Xiaomi-ի մատակարարումները տարեկան կտրւածքով նւազել են 4.6 տոկոսով: Samsung-ի եւ Xiaomi-ի դիրքերի կորուստը կարելի է վերագրել կիսահաղորդիչների գլոբալ դեֆիցիտի հետ, որն ազդել է բոլոր առանցքային ոլորտների վրայ։ Համաշխարհային շուկայում սմարթֆոնների վաճառքը նախորդ տարւայ համեմատ նւազել է 6.7 տոկոսով։

Սակայն ճգնաժամն ազդել է նաեւ Apple-ի վրայ։ Այս պահին iPhone 13 սմարթֆոնների մատակարարման ժամկէտը զգալիօրէն աւելացել է։ Սպառողները, ովքեր այժմ պատւիրում են սարքը, կը ստանան այն միայն նոյեմբերի վերջին կամ նոյնիսկ դեկտեմբերին։ Սա դանդաղեցնում է iPhone-ի վաճառքը եւ թոյլ չի տալիս Apple-ին առաջ անցնել Samsung-ից՝ որպէս սմարթֆոնների թիւ մէկ արտադրող: Սակայն նման սցենարը հնարաւոր է, եթէ Apple-ը յաջորդ տարի կարողանայ ապահովել չիպերի մեծ պաշարներ։ Ոլորտի փորձագէտների կանխատեսումների համաձայն՝ կիսահաղորդիչների պակասը կարող է տեւել մինչեւ յաջորդ տարւայ վերջ։

Հարկ է նշել, որ այս պահին սմարթֆոնների շուկայում թէժ պայքար է ընթանում Vivo-ի եւ Oppo-ի միջեւ։ Երկու չինական ընկերութիւնները երրորդ եռամսեակում առաքել են մօտ 33.3 միլիոն սմարթֆոն՝ այդպիսով հաւասարապէս կիսում են չորրորդ տեղը: Vivo-ն 5.8 տոկոս աճ է գրանցել, իսկ Oppo-ի առաքումները տարեկան կտրւածքով աճել են 8.6 տոկոսով: 2021 թւականին առաքւած սմարթֆոնների ընդհանուր թիւը ներկայումս 331.2 միլիոն է կազմում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։