Հա

Այլ

01/11/2021 - 08:20

Բոլոր ցանկացողները կարող են օգնել NASA-ին աւելի խելացի դարձնել մարսագնացները

ԱՄՆ աստղագնացութեան եւ տիեզերական տարածութիւնն ուսումնասիրելու ազգային վարչութիւնը՝ NASA-ն, առաջարկում է բոլոր ցանկացողներին օգնել ԱԻ-ալգորիթմի ուսումնասիրման գործում, որն ունակ է ճանաչել Մարսի մակերեւոյթի առանձնայատկութիւնները: 

«alikonline.ir» - ԱՄՆ աստղագնացութեան եւ տիեզերական տարածութիւնն ուսումնասիրելու ազգային վարչութիւնը՝ NASA-ն, առաջարկում է բոլոր ցանկացողներին օգնել ԱԻ-ալգորիթմի ուսումնասիրման գործում, որն ունակ է ճանաչել Մարսի մակերեւոյթի առանձնայատկութիւնները: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է 3dnews.ru-ը:

Դրա համար անհրաժեշտ է դիտել Կարմիր մոլորակի լուսանկարները, որոնք ուղարկում է Perseverance մարսագնացը, եւ դրանցում նշել ռելիեֆի առանձնայատկութիւնները, որոնք կարող են կարեւոր լինել մարսագնացի տեղաշարժը պլանաւորելու գործում:

Խօսքը վերաբերում է AI4Mars նախագծին, որի իրագործումը մեկնարկել է նախորդ տարի լուսանկարների կիրառմամբ, որոնք ստացւել են Curiosity մարսագնացից: Այդ մարսագնացը ժամանել էր Կարմիր մոլորակ դեռեւս 20125 թւականին եւ այդ օրւանից ի վեր փոխանցել է Երկրին մեծաթիւ լուսանկարներ: Օգտատէրերին առաջարկւում է նշել լուսանկարների վրայ լեռնային ձեւաւորումները, քարերն ու Մարսի մակերեւոյթի այլ տարրերը: NASA-ն պլանաւորում է այդ լուսանկարները գործադրել ԱԻ-ալգորիթմն ուսումնասիրելու համար, որը կօգնի ապագայ մարսագնացներին աւելի վստահօրէն տեղաշարժւել:

Ներկայում Perseverance-ն ամենակատարեալ մեքենան է Մարսի վրայ մարդու կողմից երբեւէ տեղափոխւածներից: Ռովերի արսենալում կայ 23 տեսախցիկ, որոնք գեներացնում են մեծաքանակ տւեալներ, որոնք մշակւում են Երկրի վրայ օպերատորների կողմից: Արդէն այժմ մարսագնացը յենւում է ԱԻ-ալգորիթմի վրայ, որն օգնում է խուսափել խոչընդոտների հետ բախումներից, սակայն NASA-ն ցանկանում է կատարելագործել այն, ինչի համար եւ ունի կամաւորների օգնութեան կարիքը:

Բոլոր ցանկացողները կարող են այցելել AI4Mars կայքն ու սկսել դիտարկել նկարները, որոնք ստացւել են Perseverance, Curiosity կամ Opportunity մարսագնացներից: Այնուհետեւ պէտք է ծանօթանալ մարկերների տիպերի ու դրանց նկարագրութեան հետ: Ընտրւած մարկերներից կախւած՝ պէտք է նոյնականացնել եւ նշել տարբեր օբիեկտները, օրինակ, աւազը, խիտ գրունտը, խոշոր քարերը եւ այլն: Սկզբում օգտատերը կարող է դիտարկել՝ ինչ տեսք ունեն այս կամ այն օբիեկտները, ուստի ֆոտոյի հետ աշխատանքը սկսելը շատ հեշտ է:

AI4Mars նախագծի արդիւնքներից մէկն է հողի եւ օբիեկտների յատկութիւնների դասակարգումը (SPOC), որը դեռեւս գտնւում է մշակման փուլում, սակայն արդէն ուրւագծում է շուրջ 98 տոկոս դէպքերում երկրաբանական առանձնայատկութիւնները: Perseverance մարսագնացից ուղարկւած եւ կամաւորների կողմից ուսումնասիրւած լուսանկարները կը կիրառւեն SPOC-ի հետագայ զարգացման համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։