Հա

Այլ

01/11/2021 - 11:40

WhatsApp մեսինջերն ազատւել է անւանման մէջ Facebook-ի յիշատակումից

Այս շաբաթ Facebook ընկերութիւնը փոխել է անւանումը՝ դառնալով Meta: Միաժամանակ մեկնարկել է IT-հսկայի ծառայութիւնների անունները շտկելու գործընթացը, որն անհրաժեշտ է Meta բառը ներառելու ու Facebook բառից ազատւելու համար:

«alikonline.ir» - Այս շաբաթ Facebook ընկերութիւնը փոխել է անւանումը՝ դառնալով Meta: Միաժամանակ մեկնարկել է IT-հսկայի ծառայութիւնների անունները շտկելու գործընթացը, որն անհրաժեշտ է Meta բառը ներառելու ու Facebook բառից ազատւելու համար, ըստ News.am-ի՝ գրում է 3dnews.ru-ը՝ յղում անելով 9to5Mac-ին:

Առկայ տւեալներով՝ WhatsApp 2.21.220.14-ի բետա տարբերակում ծրագրաւորողներն ազատւել են անւանման մէջ Facebook բառից, որն արտացոլւում էր յաւելւածը միացնելով: Այդկերպ «WhatsApp from Facebook» արտայայտութիւնը, որը արտացոլւում էր ներբեռնւող պատուհանի ներքեւի մասում, փոխարինւել է «WhatsApp from Meta»-ով: Այդ յիշատակման հետ միաժամանակ Facebook-ն անհետացել է կարգաւորումների մենիւից:

Նոր անւանման շնորհանդէսի ժամանակ ընկերութեան ղեկավար Մարկ Ցուկերբերգը յայտարարել է, որ Meta բառն արտացոլում է այսպէս կոչւած «մետատիեզերք» կառուցելու ուղղւածութիւնը: Նա նաեւ նշել է, որ Facebook բառը չափազանց սերտօրէն է կապւած մէկ պրոդուկտի հետ եւ ամբողջովին չի արտայայտում այն ամէնը, ինչով զբաղւում է ընկերութիւնը ներկայում: Չնայած անւան փոփոխութեանը՝ ընկերութեան կորպորատիւ կառուցւածքը մնում է անփոփոխ, իսկ բոլոր պրոդուկտները, ինչպէս ծրագրային, այնպէս էլ ապարատային, կը միաւորւեն մէկ ընդհանուր բրենդի ներքոյ:

Ինչ վերաբերում է WhatsApp-ին, ապա յիշատակւած բետա տարբերակում նաեւ կը յայտնւի բիզնես օգտահաշիւներից հաղորդագրութիւնները գնահատելու հնարաւորութիւն: Ներկայում մեսինջերի այդ տարբերակը գտնւում է թեստաւորման փուլում: Ակնկալւում է, որ այն լայն հանրութեանը հասանելի կը դառնայ առաջիկայ շաբաթների ընթացքում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։