Հա

Այլ

02/11/2021 - 08:10

WhatsApp-ը դադարել է աշխատել հազարաւոր սմարթֆոններում

WhatsApp մեսենջերը դադարել է աշխատել սմարթֆոնների որոշ հնացած մոդելներում։ Ինչպէս հաղորդւում է յաւելւածի կայքում, Android 4.1-ից եւ iOS 10-ից ցածր տարբերակներով գաջեթներն այլեւս չեն աջակցւում:

«alikonline.ir» - WhatsApp մեսենջերը դադարել է աշխատել սմարթֆոնների որոշ հնացած մոդելներում։ Ինչպէս հաղորդւում է յաւելւածի կայքում, Android 4.1-ից եւ iOS 10-ից ցածր տարբերակներով գաջեթներն այլեւս չեն աջակցւում. տեղեկացնում է News.am-ը:

Նոր պահանջն ուժի մէջ է մտել նոյեմբերի 1-ից։ Աւելի վաղ հաղորդւել էր, որ WhatsApp-ում կը լինեն նորամուծութիւններ, որոնք կը պարզեցնեն մեսենջերի օգտագործումը մի քանի սարքերում։ Այս հնարաւորութիւններից մի քանիսը վաղուց արդէն հասանելի են միայն բջջային տարբերակներում:

WhatsApp-ում պարբերաբար ներդրւում են նոր գործառոյթներ: Հոկտեմբերին ընկերութիւնը հաստատել է, որ iOS-ով եւ Android-ով սարքերի օգտատէրերի համար հասանելի է չատերի պահուստային կրկնօրինակների միջանցիկ կոդաւորում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։